Deuteronomy 15AA1896

1Եօթը տարուայ վերջին թողութիւն անես։

2Եւ թողութեան կանոնը այս է. Ամեն պարտատէր թող ինչ որ իր դրացիին փոխ է տուել, չպահանջէ իր դրացիիցը կամ եղբօրիցը, որովհետեւ թողութիւն են քարոզել Եհովայի համար։

3Օտարազգիից պահանջես, բայց ինչ որ ունենաս քո եղբօր մօտ՝ պիտի թողես.

4Բացի՝ երբոր քեզ մօտ աղքատ չգտնուի. որովհետեւ Եհովան անպատճառ քեզ պիտի օրհնէ այն երկրումը, որ քո Եհովայ Աստուածը քեզ ժառանգութիւն կտայ, որ նորան տիրես։

5Միայն եթէ քո Եհովայ Աստուծոյ խօսքին ամեն կերպով լսես, եւ այս բոլոր պատուիրանքները որ ես այսօր քեզ պատուիրում եմ՝ զգուշութեամբ կատարես,

6Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ պիտի օրհնէ ինչպէս որ քեզ ասել է, եւ դու շատ ազգերի փոխ կտաս, բայց դու փոխ չես առնիլ, եւ դու շատ ազգերի վերայ կտիրես, բայց նորանք քեզ վերայ չեն տիրիլ։

7Եթէ քո Եհովայ Աստուծոյ քեզ տուած երկրումը քո քաղաքների մէկումը եղբայրներիդ մէկը աղքատ լինի, սիրտդ չխստացնես եւ ձեռքդ չխփես քո աղքատ եղբօրիցը.

8Այլ անպատճառ ձեռքդ բաց անես նորա համար, եւ նորա կարօտութեան բաւական լինելու չափ փոխ տաս նորան։

9Զգուշացիր, մի գուցէ սրտիդ մէջը չար խորհուրդ մտնէ, ասելով. Եօթներորդ տարին՝ թողութեան տարին՝ մօտ է, եւ աղքատ եղբօրդ վերայ չար աչքով նայես եւ նորան չտաս. եւ նա էլ քեզ դէմ Եհովային աղաղակէ, եւ դու յանցաւոր լինես։

10Անպատճառ տաս նորան, եւ նորան տալիս սիրտդ չնեղուի. որովհետեւ քո Եհովայ Աստուածը այս բանի պատճառով կօրհնէ քեզ քո ամեն գործքերումը եւ քո ամեն ձեռնարկած բաներումը։

11Որովհետեւ երկրի միջից աղքատ պակաս չի լինիլ, նորա համար քեզ պատուիրում եմ ու ասում. Ձեռքդ բաց քո երկրումն եղած աղքատ եւ չքաւոր եղբօրդ։

12Եթէ քո եղբայրներիցը մի Եբրայեցի մարդ կամ կին քեզ վերայ ծախուի, եւ նա վեց տարի քեզ ծառայութիւն անէ, այն ժամանակ եօթներորդ տարին նորան քո մօտիցը ազատ արձակես։

13Եւ երբոր քո մօտիցն ազատ արձակելու լինես՝ նորան դարտակ չարձակես.

14Պարգեւադրես նորան քո ոչխարներիցը, քո կալիցը եւ քո հնձանիցը. քո Եհովայ Աստուածը ինչով որ քեզ օրհնեց, տաս նորան։

15Եւ յիշիր, որ դու էլ ծառայ էիր Եգիպտոսի երկրումը, եւ քո Եհովայ Աստուածը քեզ փրկեց. այս պատճառով այսօր քեզ պատուիրում եմ այս բանը։

16Բայց եթէ քեզ ասէ՝ Քո մօտիցը դուրս չեմ գալիս, ըստ որում քեզ եւ քո տունը սիրել եմ, որովհետեւ նորա համար լաւ է քեզ մօտ,

17Այն ժամանակ հերիւնը առնես եւ նորա ականջը դռան վերայ ծակես, եւ նա քեզ յաւիտեան ծառայ լինի. աղախնիդ էլ այսպէս անես։

18Նորան քո մօտից ազատ արձակելը աչքիդ դժուար չերեւայ. որովհետեւ վեց տարի քեզ ծառայութիւն է արել, որ մի վարձկանի վարձքի կրկնապատիկն է. եւ քո Եհովայ Աստուածը քո ամեն գործքերումը քեզ կօրհնէ։

19Քո արջառներից եւ հոտերից ծնած ամեն արու առաջինեկները քո Եհովայ Աստուծուն նուիրես. արջառներիդ առաջինեկներովը չգործես, եւ առաջինեկ ոչխարներիդ բուրդը չխուզես։

20Տարիից տարի քո Եհովայ Աստուծոյ առաջին նորանց ուտես՝ դու եւ քո ընտանիքը այն տեղումը ուր որ Եհովան կընտրէ։

21Բայց եթէ նորանցում արատ լինի, կաղ կամ կոյր լինեն, որ եւ իցէ մի վատ արատ, նորանք քո Եհովայ Աստուծուն չզոհես.

22Քո դռներումը ուտես. անմաքուրը եւ մաքուրը հաւասար ուտեն այծեամի եւ եղջերուի պէս։

23Միայն նորա արիւնը չուտես, ջրի պէս գետինը թափես այն։

Choose Translation

Switch translation for Deuteronomy 15.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.