Deuteronomy 14AA1896

1Դուք ձեր Եհովայ Աստուծոյ որդիքն էք, մեռելի համար ձեր մարմնի վերայ վէտեր չշինէք, եւ ձեր աչքերի մէջտեղի մազերը չքանդէք.

2Որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես. եւ Եհովան քեզ ընտրեց երկրի վերայ եղած բոլոր ժողովուրդների միջիցը, որ իր համար սեպհական ժողովուրդ լինես։

3Ոչ մի պիղծ բան չուտես։

4Սորանք են ձեր ուտելու անասունները, արջառը, ոչխարը եւ այծը,

5Եղջերուն, այծեամը, վիթը, խարբուզը, այծքաղը, յամոյրը եւ անալութը։

6Եւ անասուններից ամեն կճղակաւոր այսինքն կճղակը երկու ճեղքուած, եւ որոճող անասունն ուտէք.

7Բայց որոճողներից կամ կճղակը ճեղքուած եղողներից սորանց չուտէք. ուղտը, նապատսակը եւ ճագարը. որովհետեւ նորանք թէպէտ եւ որոճում են, բայց նորանց կճղակը ճեղքուած չէ. նորանք ձեզ համար անմաքուր լինեն։

8Եւ խոզը՝ որ թէեւ կճղակը ճեղքուած է, բայց չէ որոճում. նա ձեզ համար անմաքուր լինի։ Նորանց մսիցը չուտէք, եւ նորանց դիակներին չդպչէք։

9Ջրերումը բոլոր եղածներից սորանց ուտէք. ամեն թեւ ու թեփ ունեցողն ուտէք.

10Բայց ամեն թեւ ու թեփ չունեցողը չուտէք. նա ձեզ համար անմաքուր լինի։

11Ամեն մաքուր թռչունն ուտէք։

12Եւ ձեր չուտելու թռչունները սորանք են. արծիւը, եւ պասկուճը, եւ գետարծիւը,

13Եւ անգղը, եւ ցինը, եւ ուրուրը իր տեսակին պէս,

14Ու ամեն ագռաւն իր տեսակին պէս,

15Եւ ջայլամը, եւ բուն, եւ որորը, եւ բազէն իր տեսակին պէս,

16Եւ հաւպատիրը, եւ քաջահաւը եւ կարապը,

17Եւ հաւալուսը, եւ սեւ անգղը, եւ հողամաղը,

18Եւ արագիլը, ու քարադրը իր տեսակին պէս, եւ յոպոպը, եւ չիղջը։

19Եւ ամեն թռչող զեռունները ձեզ համար պիղծ լինեն. նորանք պիտի չուտուին։

20Ամեն մաքուր թռչուններն ուտէք։

21Ինքն իրանից մեռածը բնաւ չուտէք. քո դռներումը եղող պանդուխտին տաս այն որ ուտէ, կամ օտարազգիի վերայ ծախես. որովհետեւ դու քո Եհովայ Աստուծոյ համար սուրբ ժողովուրդ ես։ Ուլը իր մօր կաթի մէջ չեփես։

22Տարուց տարի քո ցանքի արտիցը ելած ամեն արմտիքներից անպատճառ տասանորդ տաս։

23Եւ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես քո ցորենի, գինիի եւ իւղի տասանորդը, եւ քո արջառների եւ ոչխարների առաջինեկները, այն տեղը, որ նա իր անունի բնակութեան համար կընտրէ. որպէս զի սովորես քո Եհովայ Աստուածանից վախենալ ամեն ժամանակ։

24Եւ եթէ ճանապարհդ քեզ համար հեռու լինի, եւ այն տեղը՝ որ քո Եհովայ Աստուածը կընտրէ իր անունը այնտեղ դնելու համար՝ քեզանից հեռու լինելով չկարողանաս նորանց այնտեղ տանել. որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ կօրհնէ,

25Այն ժամանակ նորանց փողով փոխես, եւ փողը ծրարես ձեռքդ եւ գնաս այն տեղը ուր որ քո Եհովայ Աստուածը կընտրէ.

26Եւ այն փողը տաս սրտիդ բոլոր ուզած բաներին, արջառների կամ ոչխարների, գինիի կամ ցքիի, եւ ամեն ինչ որ սիրտդ ուզէ. եւ այնտեղ քո Եհովայ Աստուծոյ առաջին ուտես եւ ուրախանաս դու եւ քո ընտանիքը.

27Եւ քո դռներում եղող Ղեւտացիին էլ զանց չանես. որովհետեւ նա քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չունի։

28Ամեն երեք տարուայ վերջին հանես քո տարուայ արմտիքների բոլոր տասանորդը եւ պահես նորան քո դռներումը.

29Եւ Ղեւտացին՝ որ քեզ հետ բաժին եւ ժառանգութիւն չունի, եւ քո դռներումն եղող օտարականը, որբը եւ որբեւայրին գան եւ ուտեն կշտանան. որպէս զի քո Եհովայ Աստուածը քեզ օրհնէ քո ձեռքի արած ամեն գործքերի մէջ։

Choose Translation

Switch translation for Deuteronomy 14.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.