2 Timothy 3AA1896

1Սա գիտացիր, որ յետի օրերումը չար ժամանակներ կ’գան։

2Որովհետեւ մարդիկ կ’լինին ինքնասէր, արծաթասէր, ամբարտաւան, հպարտ, հայհոյիչ, ծնողների անհնազանդ, ապերախտ, անսուրբ,

3Անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսէր,

4Մատնիչ, յանդուգն, գոռոզ, աւելի ցանկասէր քան թէ աստուածասէր։

5Որ աստուածպաշտութեան կերպարանքն ունին, բայց նորա զօրութիւնն ուրացած են. նորանցից էլ ետ քաշուիր։

6Որովհետեւ սորանցից են որ տունէ տուն են մտնում, եւ գերի անում մեղքերով բեռնաւորուած տկարամիտ կնիկներին, որ կերպ կերպ ցանկութիւններով վարուած են.

7Որ ամեն ժամանակ սովորում են, եւ երբէք դէպի ճշմարտութեան գիտութիւնը չեն կարողանում գալ,

8Այլ ինչպէս որ Յանէսը եւ Յամրէսը Մովսէսին հակառակ կեցան, այնպէս էլ սորանք են հակառակ կենում ճշմարտութեանը, մարդիկ՝ մտքով ապականուած, անպիտան՝ հաւատքի համար։

9Բայց աւելի չեն յառաջանալ. որ սորանց անմտութիւնն ամենին յայտնի կ’լինի. ինչպէս նորանցն էլ եղաւ։

10Բայց դու հետեւեցիր իմ վարդապետութեանը, վարմունքին, դիտաւորութեանը, հաւատքին, երկայնմտութեանը, սէրին, համբերութեանը,

11Հալածմունքներին, չարչարանքներին. ինչպէս որ եղան ինձ Անտիոքումը եւ Իկոնիոնումը եւ Լիւստրայումը. ինչպիսի հալածանքների համբերեցի. եւ ամենիցն ինձ ազատեց Տէրը։

12Եւ ամենը որ կամենում են աստուածպաշտութեամբ ապրիլ Քրիստոս Յիսուսումը, հալածանք պիտի կրեն.

13Բայց չար եւ խաբեբայ մարդիկն յառաջ կ’գնան չարութեան մէջ, մոլորեցնելով եւ մոլորելով։

14Բայց դու հաստատ կաց նորանցում, որ սովորեցիր եւ հաւատացիր. եւ գիտենալով թէ ումից սովորեցիր.

15Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես, որ կարող են քեզ իմաստուն անել փրկութեան համար այն հաւատքի ձեռովն որ Քրիստոս Յիսուսումն է։

16Ամեն Գիրք աստուածաշունչ են եւ օգտակար՝՝, վարդապետութեան, եւ յանդիմանութեան, եւ ուղղելու, եւ արդարութեան խրատելու համար.

17Որ Աստուծոյ մարդը կատարեալ լինի ամեն բարի գործերի համար պատրաստուած։

Choose Translation

Switch translation for 2 Timothy 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.