2 Timothy 1AA1896

1Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ Աստուծոյ կամքովը, կեանքի խոստմունքի պէս, որ Քրիստոս Յիսուսումն է,

2Տիմոթէոս՝ սիրելի որդուս, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։

3Շնորհակալ եմ Աստուածանից, որին պաշտում եմ իմ նախնիքներից. մաքուր խղճմտանքով, որ անպակաս յիշում եմ քեզ իմ աղօթքներումը գիշեր եւ ցերեկ,

4Ցանկանալով քեզ տեսնել երբ յիշում եմ քո արտասուքը, որ ուրախութիւնով լցուիմ.

5Միտքս բերելով այն անկեղծ հաւատքը որ քեզանում է. որ առաջ քո Լօիդա տատումը եւ քո Եւնիկէ մօրումը բնակուեցաւ, համոզուած եմ որ քեզանում էլ։

6Այդ պատճառով միտքդ եմ բերում որ արծարծես Աստուծոյ այն շնորհքն, որ քեզանում է իմ ձեռքերը քեզ վերայ դնելովը։

7Որովհետեւ Աստուած չ’տուաւ մեզ երկչոտութեան հոգի, այլ զօրութեան եւ սէրի եւ զգաստութեան։

8Ուրեմն ամօթ մի համարիր մեր Տիրոջ վկայութիւնը, եւ ոչ էլ ինձ որ նորա կապուածն եմ. այլ միասին չարչարուիր աւետարանի համար Աստուծոյ զօրութեան համեմատ,

9Որ փրկեց մեզ, եւ սուրբ կոչումով կանչեց. ոչ թէ մեր գործերի համեմատ, այլ իր յառաջադրութեան եւ շնորհքի համեմատ, որ տրուեցաւ մեզ Քրիստոս Յիսուսումը յաւիտենական դարերից առաջ,

10Եւ հիմա յայտնուեցաւ մեր Փրկիչ Յիսուս Քրիստոսի երեւելովը. որ խափանեց մահն եւ լոյսի մէջ բերաւ կեանքն ու անմահութիւնը աւետարանի միջոցով,

11Որին ես քարոզիչ եւ առաքեալ կարգուեցայ, եւ հեթանոսների վարդապետ։

12Որ այդ պատճառով էլ չարչարանքները կրում եմ. բայց ամօթ չեմ համարում. որովհետեւ գիտեմ թէ ո՞ւմ եմ հաւատացել. եւ համոզուած եմ թէ նա կարող է իմ աւանդը պահել մինչեւ այն օրը։

13Ունեցիր ողջամիտ խօսքերի օրինակը, որ ինձանից լսեցիր հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։

14Այն բարի աւանդը պահիր Սուրբ Հոգովը, որ բնակուած է մեզանում։

15Սա գիտես, որ ինձանից ետ քաշուեցան այն ամենը որ Ասիայումն էին. որոնցից են Փիգելոս եւ Հերմոգինէս։

16Տէրը ողորմութիւն տայ Ոնեսիփորոսի տանը, որ շատ անգամ հանգստացրեց ինձ, եւ իմ կապանքն ամօթ չ’համարեց.

17Այլ երբոր Հռովմումն էր, շատ ջանքով որոնեց ինձ եւ գտաւ։

18Տէրը տայ նորան որ ողորմութիւն գտնէ Տէրիցն այն օրումն. եւ թէ որքան ծառայութիւն արաւ ինձ Եփեսոսումը որ դու ինքդ լաւ գիտես։

Choose Translation

Switch translation for 2 Timothy 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.