2 Thessalonians 3AA1896

1Այսուհետեւ, եղբարք, աղօթք արէք մեզ համար, որ Տիրոջ խօսքն յառաջանայ, եւ ամեն տեղ փառաւորուի ինչպէս որ էլ ձեզ մօտ։

2Եւ որ փրկուինք անօրէն եւ անզգամ մարդկանցից. որովհետեւ հաւատքն ամենի բան չէ։

3Բայց Տէրը հաւատարիմ է, որ կ’հաստատէ ձեզ եւ կ’պահէ այն չարիցը։

4Վստահութիւն ունինք ձեզ վերայ Տէրով, որ այն բաներն որ պատուիրեցինք ձեզ, եւ անում էք եւ կ’անէք էլ։

5Իսկ Տէրը ուղղէ ձեր սրտերը դէպի Աստուծոյ սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։

6Եւ պատուիրում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովն, որ ետ քաշուիք ամեն եղբայրից, որ անկարգ է վարվում. Եւ ոչ թէ այն պատուիրանքի պէս որ ընդունեց մեզանից։

7Որովհետեւ դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս պէտք է ձեզ մեզ նմանիլ. որովհետեւ ձեր մէջ անկարգութիւնով չ’վարուեցանք։

8Եւ ոչ էլ ձրի հաց կերանք մէկի մօտ, այլ ջանքով եւ աշխատանքով գիշեր եւ ցերեկ գործելով, որ ձեզանից մէկին ծանրութիւն չ’տանք։

9Ոչ իբր թէ իշխանութիւն չ’ունինք, այլ որ մեր անձներն օրինակ տանք ձեզ որ մեզ նմանիք։

10Որովհետեւ երբոր ձեզ մօտ էինք, սա էինք պատուիրում ձեզ, որ եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ։

11Որովհետեւ ձեզանից ոմանց համար լսում ենք որ անկարգութիւնով են վարվում, բան չեն գործում, այլ հետաքրքիր ման են գալիս։

12Այնպիսիներին պատուիրում ենք եւ աղաչում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսովը որ հանդարտութիւնով աշխատեն եւ իրանց հացն ուտեն։

13Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց։

14Եւ եթէ մէկը չ’հնազանդէ մեր խօսքին այս թղթովը, դուք նշանակեցէք նորան. եւ մի խառնուիք նորա հետ որ ամաչէ։

15Բայց թշնամու պէս մի համարէք, այլ խրատեցէք նորան ինչպէս եղբայր։

16Իսկ ինքը խաղաղութեան Տէրը տայ ձեզ խաղաղութիւնը ամեն ժամանակ, եւ ամեն կերպով. Տէրը ձեր ամենի հետ լինի։

17Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքինն է, որ նշան է ամեն թղթերումը.

18Այսպէս եմ գրում։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։

Choose Translation

Switch translation for 2 Thessalonians 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.