1 Timothy 1AA1896

1Պօղոս Յիսուս Քրիստոսի առաքեալ մեր Փրկիչ Աստուծոյ եւ Յիսուս Քրիստոսի՝ մեր յոյսին հրամանովը.

2Տիմոթէոս՝ սիրելի որդուս՝ հաւատքով, շնորհք, ողորմութիւն եւ խաղաղութիւն լինի Աստուած մեր Հօրիցը եւ մեր Տէր Յիսուս Քրիստոսիցը։

3Ինչպէս որ աղաչեցի քեզ, որ Եփեսոսումը մնաս Մակեդոնիա գնալիս, որ պատուիրես ոմանց որ օտար ուսմունք չ’սովորեցնեն.

4Եւ մտիկ չ’տան առասպելների եւ ազգահամարների, որ վերջ չ’ունին, որ աւելի վիճաբանութիւններ են գրգռում, քան թէ Աստուծոյ շինութիւնը հաւատքով։

5Իսկ պատուիրանքի վախճանը սէրն է սուրբ սրտից, եւ բարի խղճմտանքով, եւ անկեղծ հաւատքից.

6Որոնցից ոմանք խոտորելով ունայն խօսքերի ետեւից գնացին,

7Կամենում են օրէնքի վարդապետ լինել, եւ իրանք չեն իմանում ոչ այն որ խօսում են, եւ ոչ էլ այն բաները որ պնդում են։

8Եւ գիտենք որ օրէնքը բարի է, եթէ մէկն օրինաւորապէս գործածէ նորան,

9Սա իմանալով, որ արդարին օրէնք չ’կայ, այլ անօրէններին եւ անհնազանդներին, ամբարիշտներին, եւ մեղաւորներին, անսուրբներին, եւ պիղծերին, հայրասպաններին, եւ մայրասպաններին, մարդասպաններին,

10Պոռնիկներին, արուագէտներին, մարդագողներին, սուտ ասողներին, սուտ երդում անողներին. եւ եթէ ուրիշ ինչ հակառակ է ողջամիտ վարդապետութեանը,

11Երանելի Աստուծոյ փառաւոր աւետարանի համեմատ, որն ինձ հաւատացուեցաւ։

12Եւ շնորհակալ եմ ինձ մեր Տէր Յիսուս Քրիստոսումը զօրացնողիցը, որ ինձ հաւատարիմ համարեց եւ սպասաւորութեան մէջ դրաւ,

13Որ առաջուց հայհոյիչ եւ հալածող եւ թշնամանող էի, բայց ողորմութիւն գտայ, որովհետեւ չ’գիտենալով էի գործում անհաւատութիւնով։

14Բայց էլ աւելի շատ եղաւ մեր Տիրոջ շնորհքը հաւատքով եւ սիրով որ Քրիստոս Յիսուսումն է։

15Ճշմարիտ է այս խօսքը եւ ամեն ընդունելութեան արժանի, որ Քրիստոս Յիսուսն աշխարհք եկաւ մեղաւորները փրկելու, որոնց առաջինը ես եմ։

16Սակայն նորա համար ողորմութիւն գտայ, որ Յիսուս Քրիստոսը առաջ ինձանում ցոյց տայ բոլոր երկայնմտութիւնը՝ օրինակ լինելու նորանց, որ պիտի հաւատան նորան յաւիտենական կեանքի համար։

17Բայց յաւիտենից Թագաւորին, այն անեղծին եւ աներեւոյթին, այն մէկ Աստուծուն լինի պատիւ եւ փառք յաւիտեանս յաւիտենից. Ամէն։

18Այս պատուիրանքն աւանդում եմ քեզ, Տիմոթէոս որդեակ, առաջուց քեզ վերայ եղած մարգարէութիւնների պէս, որ նորանցով պատերազմիս բարի պատերազմը.

19Ունենալով հաւատք եւ բարի խղճմտանք, որ մի քանիսը դէն գցելով հաւատքումը նաւակոծութիւն քաշեցին.

20Որոնցից են Հիմենոսը եւ Աղեքսանդրոսը, որոնց մատնեցի սատանային որ խրատուին չ’հայհոյել։

Choose Translation

Switch translation for 1 Timothy 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.