1 Corinthians 12AA1896

1Բայց հոգեւոր պարգեւների համար, եղբարք, չեմ կամենում որ չգիտենաք։

2Դուք գիտէք թէ երբ որ հեթանոս էիք, անձայն կուռքերի մօտ էիք տարվում ինչպէս որ առաջնորդվում էիք։

3Նորա համար յայտնում եմ ձեզ, որ ոչ ով չկայ Աստուծոյ Հոգովը խօսող որ Յիսուսին նզովեալ ասէ. եւ ոչ ով չէ կարող Յիսուսին Տէր ասել՝ եթէ ոչ Հոգով Սրբով։

4Պարգեւները զանազան են, բայց Հոգին նոյնն է։

5Եւ պաշտօնները զանազան են, բայց Տէրը նոյնն է։

6Եւ ներգործութիւնները զանազան են, բայց Աստուած նոյնն է, որ ամենը ամենքի մէջ ներգործում է։

7Բայց ամեն մէկին տրուած է Հոգու յայտնութիւնը օգտի համար։

8Որովհետեւ մէկին Հոգուցը տրուած է իմաստութեան խօսք. եւ ուրիշին գիտութեան խօսք՝ նոյն Հոգու չափովը։

9Միւսին հաւատք նոյն Հոգովը. ուրիշին բժշկութեան պարգեւներ նոյն Հոգովը։

10Ուրիշին զօրութիւնների ներգործութիւններ. եւ ուրիշին մարգարէութիւն. ուրիշին հոգիների ընտրութիւն. ուրիշին այլ եւ այլ լեզուներ. ուրիշին լեզուների թարգմանութիւններ։

11Բայց այս ամենը հէնց միեւնոյն Հոգին է ներգործում, ամեն մէկին բաժանելով ինչպէս կամենում է։

12Ինչպէս էլ մարմինը մէկ է եւ անդամներ շատ ունի, եւ մէկ մարմնի բոլոր անդամները շատ լինելով՝ մարմինը մէկ է, այսպէս էլ Քրիստոսը։

13Որովհետեւ մենք էլ ամենքս մէկ Հոգով մկրտուեցանք մէկ մարմին լինելու. թէ Հրէաներ, թէ Յոյներ. թէ ծառաներ, թէ ազատներ, եւ ամենքս մէկ Հոգիից խմեցինք։

14Որովհետեւ մարմինն էլ մէկ անդամ չէ, այլ շատ։

15Եթէ ոտքն ասէ. Որովհետեւ ձեռք չեմ՝ մարմնիցը չեմ. մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։

16Եւ եթէ ականջն ասէ, Որովհետեւ աչք չէմ՝ մարմնիցը չեմ. մի՞թէ նորանով մարմնիցը չի լինիլ։

17Եթէ բոլոր մարմինն աչք լինէր, որտե՞ղ էր լսելիքը. եւ եթէ բոլոր մարմինը լսելիք լինէր, որտե՞ղ էր հոտոտելիքը։

18Բայց հիմա Աստուած անդամները՝ նորանց ամեն մէկը՝ դրաւ մարմնի մէջ ինչպէս կամեցաւ։

19Եւ եթէ ամենը մէկ անդամ լինէր, որտե՞ղ էր մարմինը։

20Բայց հիմա անդամները շատ են, իսկ մարմինը մէկ։

21Աչքը չէ կարող ձեռքին ասել, Ինձ պէտք չես. կամ դարձեալ գլուխը ոտներին՝ ինձ պէտք չէք։

22Այլ մանաւանդ մարմնի այն անդամները՝ որ երեւում են թէ տկարագոյն են, նորանք հարկաւոր են։

23Եւ նորանք՝ որ կարծում ենք թէ մարմնոյ շատ անարգուածներն են, նորանց առաւել եւս պատիւ ենք անում. եւ մեր անվայելուչ անդամներն աւելի վայելչութիւն ունին։

24Եւ մեր վայելուչ անդամները մի բանի պէտք չունին. բայց Աստուած մարմինը բարեխառնեց, ցածին աւելի պատիւ տալով։

25Որ մարմնի մէջ տարաձայնութիւն չլինի, այլ որ անդամներն իրար համար նոյն հոգսն ունենան։

26Եւ եթէ մէկ անդամը ցաւում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ցաւում են. եւ եթէ մէկ անդամը փառաւորվում է, բոլոր անդամներն էլ նորա հետ ուրախանում են։

27Արդ դուք Քրիստոսի մարմինն էք, եւ մէկ մէկ նորա անդամներ։

28Եւ ոմանց դրաւ Աստուած եկեղեցումը. առաջ՝ առաքեալներին. երկրորդ՝ մարգարէներին. երրորդ՝ վարդապետներին. յետոյ զօրութիւններ. յետոյ բժշկութիւնների պարգեւներ, օգնութիւններ, կառավարութիւններ, այլ եւ այլ լեզուներ։

29Մի՞թէ ամենն առաքեալներ են. մի՞թէ ամենը մարգարէներ են. մի՞թէ ամենը վարդապետներ են. մի՞թէ ամենը զօրութիւններ անող են։

30Մի՞թէ ամենը բժշկութիւնների պարգեւներ ունին. մի՞թէ ամենը լեզուներ են խօսում. մի՞թէ ամենը թարգմանում են։

31Բայց դուք նախանձաւոր եղէք լաւագոյն պարգեւներին. եւ ես էլ աւելի գերազանց ճանապարհ ցոյց տամ ձեզ։

Choose Translation

Switch translation for 1 Corinthians 12.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.