1 Chronicles 13AA1896

1Եւ Դաւիթը խորհուրդ արաւ հազարապետների եւ հարիւրապետների եւ բոլոր իշխանների հետ։

2Եւ Դաւիթն ասեց բոլոր Իսրայէլի ժողովքին. Եթէ ձեզ հաճոյ է, եւ այս բանը մեր Տէր Աստուածանից է, ընդհանրապէս մարդիկ ուղարկենք Իսրայէլի բոլոր երկիրներում մնացած մեր եղբայրներին եւ նորանց հետ քահանաներին եւ Ղեւտացիներին իրանց քաղաքները եւ արուարձանները, որ մեզ մօտ ժողովուին։

3Եւ մեր Աստուծոյ տապանակը մեզ մօտ փոխադրենք. որովհետեւ Սաւուղի օրերովը նորան չուզեցինք։

4Եւ բոլոր ժողովքն ասեց, որ այնպէս անեն, որովհետեւ այս խօսքը բոլոր ժողովրդի աչքին ուղիղ երեւեցաւ։

5Եւ Դաւիթը բոլոր Իսրայէլին ժողովեց Եգիպտոսի Սիովրից մինչեւ Եմաթի մուտքը, Աստուծոյ տապանակը Կարիաթարիմից բերելու համար։

6Եւ Դաւիթը վեր գնաց բոլոր Իսրայէլի հետ Բաաղ այսինքն Յուդայի Կարիաթարիմը, որ այնտեղից վեր բերէ քերովբէների վերայ նստող Եհովայ Աստուծոյ տապանակը, որի անունը կանչվում է։

7Եւ Աստուծոյ տապանակը դրին մի նոր սայլի վերայ Աբինադաբի տունիցը. և Ոզան ու Աքիովը քշում էին սայլը։

8Եւ Դաւիթն ու բոլոր Իսրայէլը խաղում էին բոլոր ուժով Աստուծոյ առաջին օրհնութիւններով, քնարներով, տաւիղներով, թմբուկներով, ծնծղաներով եւ փողերով։

9Եւ եկան մինչեւ Քիդոնի կալը. և Ոզան իր ձեռքը մեկնեց որ տապանակը բռնէ. որովհետեւ եզները ծռել էին։

10Եւ Տիրոջ բարկութիւնը բորբոքուեց Ոզայի դէմ. և զարկեց նորան, որովհետեւ ձեռքը մեկնել էր տապանակին. և նա մեռաւ այնտեղ Աստուծոյ առաջին։

11Եւ Դաւիթը տրտմեց, որովհետեւ Տէրը հարուածով հարուածեց Ոզային. և այնտեղի անունը մինչեւ այսօր Փարէս-ոզա է ասվում։

12Եւ Դաւիթը վախեցաւ այն օրը Աստուածանից ասելով. Ես ի՞նչպէս տանեմ Աստուծոյ տապանակը ինձ մօտ։

13Եւ Դաւիթը չտարաւ տապանակն իր մօտ Դաւիթի քաղաքը, եւ ծռեց տարաւ Գէթացի Աբդեդոմի տունը։

14Եւ Աստուծոյ տապանակը մնաց Աբդեդոմի ընտանիքի հետ նորա տանը երեք ամիս. Եւ Տէրը օրհնեց Աբդեդոմի տունը եւ նորա բոլոր ունեցածը։

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 13.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.