Song of Solomon 22018

1Ես Սարոնի ծաղիկ եմ, հովիտների շուշան եմ։

2Ինչպես շուշանն է փշերի մեջ, այնպես էլ իմ սիրուհին է աղջիկների մեջ։

3Ինչպես խնձորենին է անտառի ծառերի մեջ, այնպես էլ իմ սիրեկանն է տղաների մեջ։ Նրա հովանու տակ ցանկությամբ նստեցի։ Եվ նրա պտուղը քաղցր է իմ քիմքին։

4Ինձ գինու տունը տարավ, և նրա դրոշն ինձ վրա սեր է։

5Զորացրե՛ք ինձ չամիչով կարկանդակներով, ուժեղացրե՛ք ինձ խնձորներով, որովհետև սիրով հիվանդ եմ ես։

6Նրա ձախ ձեռքը գլխիս տակ թող լինի, և աջ ձեռքը գրկի ինձ։

7Երդվել եմ տալիս ձեզ, ո՛վ Երուսաղեմի աղջիկներ, այծյամներով կամ դաշտի եղնիկներով, մի՛ զարթնեցրեք և մի՛ սթափեցրեք սիրուհուս, մինչև որ ինքը չբարեհաճի։

8Իմ սիրեկանի ձայնն է. ահա նա գալիս է՝ թռչկոտելով սարերի վրա, ոստոստելով բլուրների վրա։

9Իմ սիրեկանը այծյամի կամ եղնիկի ձագի նման է. ահա նա կանգնած է մեր պատի ետևում, դիտում է պատուհաններից, նայում է վանդակներից։

10Իմ սիրեկանը պատասխանեց և ասաց ինձ. «Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։

11Որովհետև ահա ձմեռն անցել է, անձրևն անցել-գնացել է։

12Հողի վրա երևում են ծաղիկները, հասել է էտելու ժամանակը, և տատրակի ձայնն է լսվում մեր երկրում։

13Թզենին իր պտուղներն է հասունացնում, և ծաղկած որթատունկերը բույր են արձակում։ Վե՛ր կաց, ո՛վ իմ սիրուհի, ո՛վ իմ գեղեցիկ, և ե՛կ։

14Ո՛վ իմ աղավնի, ժայռի խոռոչներում, քարափի թաքստոցում, ցո՛ւյց տուր ինձ քո դեմքը, քո ձայնը լսելի՛ դարձրու ինձ, որովհետև ձայնդ քաղցր է, և դեմքդ՝ հաճելի»։

15Մեզ համար բռնեցե՛ք աղվեսներին, այգիներն ավերող փոքրիկ աղվեսներին, որովհետև մեր այգիները ծաղկել են։

16Իմն է իմ սիրեկանը, և ես՝ իրենը. նա շուշաններով է սնվում։

17Մինչև օրը զովանա, և ստվերները փախչեն, ե՛տ դարձիր, ո՛վ իմ սիրեկան, նմանվի՛ր այծյամին կամ եղնիկի ձագին Բեթերի լեռների վրա։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Song of Solomon 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.