Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

Psalms 6

:
Armenian - 2018
1 Ո՜վ Տեր, մի՛ հանդիմանիր ինձ քո բարկությամբ և մի՛ պատժիր ինձ քո զայրույթով։
2 Ողորմի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև տկար եմ ես. բժշկի՛ր ինձ, Տե՛ր, որովհետև ցնցվում եմ մինչև ոսկորներս։
3 Եվ խիստ ցնցվում է իմ անձը. իսկ դու, ո՜վ Տեր, մինչև ե՞րբ...
4 Դարձի՛ր, Տե՛ր, ազատի՛ր իմ անձը. փրկի՛ր ինձ, քանի որ ողորմած ես։
5 Որովհետև մահվան մեջ քեզ հիշել չկա. գերեզմանում ո՞վ պիտի փառաբանի քեզ։
6 Ես հոգնել եմ իմ հառաչանքներից. ամբողջ գիշերը լվանում եմ իմ անկողինը և իմ արցունքներով թրջում եմ իմ մահիճը։
7 Տրտմությունից մաշվեց իմ աչքը, տկարացավ իմ թշնամիների պատճառով։
8 Հեռացե՛ք ինձնից բոլորդ, ո՛վ անօրենություն գործողներ, որովհետև Տերը լսել է իմ լացի ձայնը։
9 Տերը լսեց իմ աղաչանքը. Տերն ընդունում է իմ աղոթքը։
10 Թող ամաչեն և խիստ զարհուրեն իմ բոլոր թշնամիները. թող ետ դառնան և ամաչեն շուտով։