Psalms 1362018

1Գոհացե՛ք Տիրոջից, որովհետև բարի է, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

2Գոհացե՛ք աստվածների Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

3Գոհացե՛ք տերերի Տիրոջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

4Նա է միայն մեծամեծ հրաշքներ է գործում, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

5Երկինքն արարեց իմաստությամբ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

6Երկիրը տարածեց ջրերի վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

7Մեծամեծ լուսատուներ արարեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

8Արեգակը, որ իշխում է ցերեկվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

9Լուսինն ու աստղերը, որոնք իշխում են գիշերվա վրա, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

10Եգիպտոսին զարկեց նրա առաջնեկներով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

11Եվ Իսրայելը հանեց նրանց միջից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

12Հզոր ձեռքով և երկար մեկնած բազկով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

13Կարմիր ծովը երկու բաժին արեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

14Իսրայելն անցկացրեց նրա միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

15Փարավոնին և նրա զորքը թափեց Կարմիր ծովի մեջ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

16Իր ժողովրդին տարավ անապատի միջով, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

17Մեծամեծ թագավորների զարկեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

18Հզոր թագավորների սպանեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը.

19Ամորհացիների Սեհոն թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

20Եվ Բասանի Ովգ թագավորին, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

21Եվ նրանց երկիրը ժառանգություն տվեց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը,

22Ժառանգություն՝ իր Իսրայել ծառայի համար, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

23Մեր խոնարհության մեջ հիշեց մեզ, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

24Մեզ փրկեց մեր թշնամիներից, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

25Հաց է տալիս ամեն մի մարմնի, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

26Գոհացե՛ք երկնքի Աստծուց, որովհետև հավիտյան է նրա ողորմությունը։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Psalms 136.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.