Psalms 1222018

1Ես ուրախացա, երբ ինձ ասացին. «Տիրոջ տուն գնանք»։

2Մեր ոտքերը կկանգնեն քո դռների մեջ, ո՛վ Երուսաղեմ։

3Երուսաղեմը շինված է այնպիսի քաղաքի պես, որը միավորված է.

4Այնտեղ են բարձրանում ցեղերը, Տիրոջ ցեղերը՝ Իսրայելին տված վկայության համաձայն՝ Տիրոջ անունը գովաբանելու համար։

5Որովհետև այնտեղ են դրված դատաստանի աթոռները՝ Դավթի տան աթոռները։

6Խաղաղությո՛ւն խնդրեցեք Երուսաղեմի համար. թող հաջողեն քեզ սիրողները։

7Թող խաղաղություն լինի քո պարիսպների մեջ, հաջողություն՝ քո պալատներում։

8Իմ եղբայրների և իմ ընկերների համար ասում եմ. «Թող խաղաղություն լինի քո մեջ»։

9Հանուն մեր Տեր Աստծու տան բարօրություն եմ ուզում քեզ։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Psalms 122.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.