Proverbs 92018

1Իմաստությունը կառուցեց իր տունը, կանգնեցրեց նրա յոթ սյուները,

2Մորթեց իր մսացուները, խառնեց իր գինին, նաև պատրաստեց իր սեղանը։

3Նա ուղարկեց իր աղախիններին՝ քաղաքի բարձր տեղերի գլխին կանչելու.

4«Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Եվ պակասամիտին ասում է.

5«Եկե՛ք, կերե՛ք իմ հացից և խմեցե՛ք իմ խառնած գինուց։

6Թողե՛ք միամտությունը, որպեսզի ապրեք. և ըմբռնողության ճանապարհո՛վ քայլեցեք»։

7Ծաղր անողին ուղղողն իր համար անարգանք է վաստակում, իսկ անիրավին հանդիմանողը՝ վիրավորանք։

8Ծաղր անողին մի՛ հանդիմանիր, որպեսզի քեզ չատի. հանդիմանի՛ր իմաստունին, և նա քեզ կսիրի։

9Ուսուցո՛ւմ տուր իմաստունին, և է՛լ ավելի իմաստուն կդառնա. արդար մարդուն սովորեցրո՛ւ, և նա կավելացնի ուսումը։

10Իմաստության սկիզբը Տիրոջ երկյուղն է, Ամենասուրբի ճանաչողությունը՝ ըմբռնողություն։

11Որովհետև քո օրերն ինձանով կշատանան, և քո կյանքի տարիները կավելանան։

12Եթե իմաստուն ես, քեզ համար ես իմաստուն, եթե ծաղր անող ես, միայն դու ես նրա պատիժը կրելու։

13Անմտությունն աղմկարար մի կին է, միամիտ է և ոչինչ չգիտի։

14Նստում է իր տան մուտքում, քաղաքի բարձր տեղերում, աթոռի վրա

15Եվ աղաղակում է ճանապարհին անցուդարձ անողներին, որոնք ուղիղ գնում են իրենց ճամփաներով.

16«Ով միամիտ է, թող այստեղ դառնա»։ Պակասամիտին էլ ասում է.

17«Գողացված ջրերը քաղցր են լինում, թաքուն ուտվող հացը՝ ախորժելի»։

18Բայց նա չգիտի, որ այնտեղ ուրվականներն են, և նրա հրավիրյալները՝ դժոխքի անդունդներում։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Proverbs 9.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.