Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 28

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի հետ և ասաց.
2 «Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին և ասա՛ նրանց. “Հետևե՛ք, որ ճիշտ ժամանակին ինձ մատուցեք իմ ընծաները, իմ հացի ընծան, որ կրակով է այրվում, իբրև անուշահոտ զոհաբերություն”։
3 Նրանց կասես. “Այս է կրակով այրվող այն զոհը, որ պիտի մատուցեք Տիրոջը. օրը մեկ տարեկան երկու անարատ գառ՝ որպես մշտնջենավոր ողջակեզ։
4 Մի գառը կմատուցես առավոտյան, իսկ մյուս գառը երեկոյան կմատուցես։
5 Եվ կմատուցես քառորդ հիմեն ծեծված յուղով հունցված մեկ տասներորդ արդու ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա։
6 Սա Սինա լեռան վրա մատուցվելիք մշտնջենավոր ողջակեզն է Տիրոջ համար՝ իբրև կրակով այրված անուշահոտ զոհ։
7 Հեղելու ընծան թող լինի յուրաքանչյուր գառի համար քառորդ հիմեն. թունդ խմիչք՝ իբրև հեղելու ընծա, սուրբ վայրում կմատուցես Տիրոջը։
8 Մյուս գառը կմատուցես երեկոյան դեմ հացի ընծայի և հեղելու ընծայի հետ՝ առավոտյան ընծաների նման։ Դա Տիրոջը մատուցված կրակով այրված անուշահոտ մի զոհաբերություն է”։
9 Բայց շաբաթ օրը կմատուցես մեկ տարեկան երկու անարատ գառ և յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ որպես հացի ընծա, և հեղելու ընծան։
10 Սա, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հեղելու ընծայից, յուրաքանչյուր շաբաթ օրվա ողջակեզը կլինի։
11 Ձեր ամիսների սկզբին Տիրոջ համար ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ, մի տարեկան յոթ անարատ գառ։
12 Ամեն մի զվարակի համար պետք է լինի յուղով հունցված երեք տասներորդ գրիվ ընտիր ալյուր իբրև հացի ընծա, և մեկ խոյի համար՝ յուղով հունցված երկու տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա.
13 և ամեն մի գառան համար՝ յուղով հունցված մեկական տասներորդ գրիվ ընտիր ալյուր՝ իբրև հացի ընծա։ Սա մի ողջակեզ է՝ անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։
14 Սրանց հեղելու ընծաները կլինեն ամեն մի զվարակի համար կես հիմեն գինի և մեկ խոյի համար հիմենի մեկ երրորդ մասը և ամեն մի գառան համար հիմենի մեկ քառորդ մասը։ Սա տարվա բոլոր ամիսների համար ամեն մի ամսվա սկզբի ողջակեզն է։
15 Բացի մշտնջենավոր ողջակեզից, այծերից մի նոխազ թող մատուցվի Տիրոջը՝ իբրև մեղքի զոհաբերություն, և իր հեղելու ընծան մատուցվի Տիրոջը։
16 Առաջին ամսվա տասնչորսերորդ օրը զատիկ է Տիրոջ համար.
17 նույն ամսվա տասնհինգերորդ օրը տոն է։ Յոթ օր բաղարջ կուտեք։
18 Առաջին օրը սուրբ ժողով կլինի. այդ օրը ոչ մի գործ չանեք։
19 Տիրոջ համար իբրև ողջակեզ կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մեկ տարեկան յոթ գառ. սրանք անարատ պետք է լինեն ձեզ համար։
20 Դրանց հացի ընծան յուղով հունցված ընտիր ալյուր պետք է լինի. ամեն մի զվարակի համար կմատուցեք երեք տասներորդ գրիվ և մեկ խոյի համար՝ երկու տասներորդ գրիվ։
21 Յոթ գառներից ամեն մի գառան համար մեկ տասներորդ կմատուցեք։
22 Ձեզ քավություն անելու համար կզոհաբերեք մեկ նոխազ՝ որպես մեղքի զոհ։
23 Այս կկատարեք, բացի առավոտյան ողջակեզից, որը մշտնջենավոր ողջակեզ է։
24 Սրանք կմատուցեք յոթ օրերի ընթացքում ամեն օր՝ իբրև հացի ընծա, անուշահոտ զոհաբերություն Տիրոջ համար։ Բացի մշտնջենավոր ողջակեզից, կմատուցվեն սրանք և սրանց հետ՝ նաև հեղելու ընծան։
25 Յոթերորդ օրը սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։
26 Երախայրիքների օրը, երբ ձեր շաբաթների համեմատ Տիրոջը նոր հացի ընծա մատուցեք, սուրբ ժողով կլինի ձեզ համար. ոչ մի գործ չանեք։
27 Տիրոջ համար, իբրև անուշահոտ ողջակեզ, կմատուցեք երկու զվարակ, մեկ խոյ և մի տարեկան յոթ գառ։
28 Դրանց հացի ընծան՝ ամեն մի զվարակի համար՝ երեք տասներորդ, մեկ խոյի համար՝ երկու տասներորդ.
29 և յոթ գառներից ամեն մեկի համար՝ մեկ տասներորդ ընտիր ալյուր՝ յուղով հունցված։
30 Կնվիրաբերեք նաև այծերից մեկ նոխազ՝ ձեզ քավություն անելու համար։
31 Այս զոհաբերությունները կմատուցեք, բացի մշտնջենավոր ողջակեզից և նրա հացի ընծայից. և իրենց հեղելու ընծաները. սրանք ձեզ համար անարատ պետք է լինեն»։