Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Numbers 2

:
Armenian - 2018
1 Տերը խոսեց Մովսեսի և Ահարոնի հետ՝ ասելով.
2 «Իսրայելի որդիներից ամեն մեկը բանակատեղի պիտի հաստատի իր դրոշակի մոտ, իր հայրերի տան նշանով. նրանք պիտի հաստատվեն դեմ դիմաց, ժողովի վրանի շուրջը։
3 Առջևի կողմում՝ դեպի արևելք բանակատեղի հաստատողները, այսինքն՝ Հուդայի բանակի դրոշակը թող լինի՝ իրենց գնդերով։ Հուդայի որդիների իշխան լինի Ամինադաբի որդի Նաասոնը։
4 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, յոթանասունչորս հազար վեց հարյուր է։
5 Նրա մոտ բանակողը Իսաքարի ցեղը լինի. Իսաքարի որդիների իշխան լինի Սոգարի որդի Նաթանայելը։
6 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունչորս հազար չորս հարյուր է։
7 Ապա՝ Զաբուղոնի ցեղը. Զաբուղոնի որդիների իշխան լինի Քեղոբի որդի Եղիաբը։
8 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունյոթ հազար չորս հարյուր է։
9 Հուդայի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութսունվեց հազար չորս հարյուր են։ Առաջինը սրանք գնան։
10 Հարավային կողմում Ռուբենի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Ռուբենի որդիների իշխան թող լինի Սեդիուրի որդի Եղիսուրը։
11 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունվեց հազար հինգ հարյուր է։
12 Նրա մոտ բանակատեղի պիտի հաստատի Շմավոնի ցեղը, և Շմավոնի որդիների իշխան լինի Սուրիսադայի որդի Սաղամիելը։
13 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսունինը հազար երեք հարյուր է։
14 Ապա՝ Գադի ցեղը։ Գադի որդիների իշխան լինի Դագուելի որդի Եղիասափը։
15 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունհինգ հազար վեց հարյուր հիսուն է։
16 Ռուբենի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր հիսունմեկ հազար չորս հարյուր հիսուն են։ Երկրորդը սրանք թող գնան։
17 Հետո ժողովի վրանը թող շարժվի ղևտացիների բանակատեղին, բանակատեղիների մեջտեղը։ Ինչպես որ հաստատվել են, այնպես էլ թող գնան՝ ամեն մարդ իր տեղում՝ ըստ իրենց դրոշակների։
18 Արևմտյան կողմում Եփրեմի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Եփրեմի որդիների իշխան լինի Ամիուդի որդի Եղիսաման։
19 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասուն հազար հինգ հարյուր է։
20 Նրա մոտ՝ Մանասեի ցեղը. Մանասեի որդիների իշխան լինի Փադասուրի որդի Գամաղիելը։
21 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսուներկու հազար երկու հարյուր է։
22 Ապա՝ Բենիամինի ցեղը. Բենիամինի որդիների իշխան լինի Գեդեոնիի որդի Աբիդանը։
23 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, երեսունհինգ հազար չորս հարյուր է։
24 Եփրեմի բանակի բոլոր հաշվառվածներն ըստ իրենց գնդերի հարյուր ութ հազար հարյուր են։ Երրորդը սրանք գնան։
25 Հյուսիսային կողմում Դանի բանակի դրոշակը լինի՝ իրենց գնդերով։ Դանի որդիների իշխանը լինի Ամիսադայի որդի Աքիեզերը։
26 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, վաթսուներկու հազար յոթ հարյուր է։
27 Նրա մոտ բանակողը Ասերի ցեղը լինի։ Ասերի որդիների իշխան լինի Եքրանի որդի Փագիելը։
28 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, քառասունմեկ հազար հինգ հարյուր է։
29 Ապա՝ Նեփթաղիմի ցեղը. Նեփթաղիմի որդիների իշխան լինի Ենանի որդի Աքիրեն։
30 Նրա զորագունդը, ըստ հաշվառվածների, հիսուներեք հազար չորս հարյուր է։
31 Դանի բանակի բոլոր հաշվառվածները հարյուր հիսունյոթ հազար վեց հարյուր են։ Սրանք իրենց դրոշակներով թող գնան բոլորից հետո»։
32 Սրանք են Իսրայելի որդիներից հաշվառվածներն ըստ իրենց հայրերի տների։ Բանակների մեջ բոլոր հաշվառվածներն իրենց զորագնդերով վեց հարյուր երեք հազար հինգ հարյուր հիսուն հոգի էին։
33 Բայց ղևտացիները չհաշվառվեցին Իսրայելի որդիների հետ, ինչպես որ Տերը պատվիրել էր Մովսեսին։
34 Իսրայելի որդիներն արեցին այն ամենը, ինչ Տերը պատվիրել էր Մովսեսին։ Այսպես բանակատեղի էին հաստատում ըստ իրենց դրոշակների, և այսպես նրանք գնում էին՝ յուրաքանչյուրն ըստ իր տոհմի, ըստ իր հայրերի տան։