Nehemiah 7
1 Եվ երբ պարիսպը կառուցվեց, և ես դռները կանգնեցրի, և դռնապաններ ու երգիչներ և ղևտացիներ դրվեցին,
2 իմ եղբայր Անանիին և աշտարակի իշխան Անանիային, որ հավատարիմ մարդ է և շատերից ավելի Աստծուց երկյուղած, պատվիրեցի Երուսաղեմի մասին
3 և ասացի նրանց. «Երուսաղեմի դռները թող չբացվեն մինչև արևի տաքացնելը, և դեռ իրենք այնտեղ կանգնած՝ դռները փակեն և կողպեն, և Երուսաղեմի բնակիչներին պահապաններ դնեն՝ ամեն մարդ իր պահպանությամբ և ամեն մարդ իր տան դիմացը»։
4 Սակայն քաղաքն ընդարձակ և մեծ էր, իսկ միջի ժողովուրդը քիչ էր, և տներ չէին շինված։
5 Եվ Աստված իմ սրտի մեջ դրեց, որ ժողովեմ իշխաններին, զորականներին և ժողովրդին, որ արձանագրվեն, և ազգաբանության մի գիրք գտա առաջին անգամ գերությունից եկողների մասին, և նրանում գրված էր.
6 «Սրանք են գավառի բնակիչները, որ Բաբելոնի Նաբուգոդոնոսոր թագավորի գերեվարությունից եկել և վերադարձել են Երուսաղեմ և Հրեաստան՝ ամեն մարդ իր քաղաքը,
7 և եկան Զորաբաբելի, Հեսուի, Նեեմիայի, Ազարիայի, Ռաամիայի, Նաեմանիի, Մուրթքեի, Բաղասանի, Մասփարաթի, Բագուեի, Նավումի և Բաանայի հետ։ Այս է Իսրայելի ժողովրդի մարդկանց թիվը.
8 Փարոսի որդիները՝ երկու հազար հարյուր յոթանասուներկու.
9 Սափատիայի որդիները՝ երեք հարյուր յոթանասուներկու.
10 Արահի որդիները՝ վեց հարյուր հիսուներկու.
11 Փաաթ-Մովաբի որդիները՝ Հեսուի և Հովաբի որդիներից՝ երկու հազար ութ հարյուր տասնութ.
12 Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.
13 Զաթուի որդիները՝ ութ հարյուր քառասունհինգ.
14 Զաքքայի որդիները՝ յոթ հարյուր վաթսուն.
15 Բանուիի որդիները՝ վեց հարյուր քառասունութ.
16 Բեբայիի որդիները՝ վեց հարյուր քսանութ.
17 Ազգադի որդիները՝ երկու հազար երեք հարյուր քսաներկու.
18 Ադոնիկամի որդիները՝ վեց հարյուր վաթսունյոթ.
19 Բագուեի որդիները՝ երկու հազար վաթսունյոթ.
20 Ադինի որդիները՝ վեց հարյուր հիսունհինգ.
21 Ատերի որդիները՝ Եզեկիայից՝ իննսունութ.
22 Հասումի որդիները՝ երեք հարյուր քսանութ.
23 Բեսէէի որդիները՝ երեք հարյուր քսանչորս.
24 Արիփի որդիները՝ հարյուր տասներկու.
25 Գաբավոնի որդիները՝ իննսունհինգ.
26 Բեթլեհեմի ու Նատոփայի մարդիկ՝ հարյուր ութսունութ.
27 Անաթովթի մարդիկ՝ հարյուր քսանութ.
28 Ազամոթի տան մարդիկ՝ քառասուներկու.
29 Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի մարդիկ՝ յոթ հարյուր քառասուներեք.
30 Ռամայի և Գաբայի մարդիկ՝ վեց հարյուր քսանմեկ.
31 Մաքմասի մարդիկ՝ հարյուր քսաներկու.
32 Բեթելի և Գայիի մարդիկ՝ հարյուր քսաներեք.
33 մյուս Նաբավի մարդիկ՝ հիսուներկու.
34 մյուս Եղամի որդիները՝ հազար երկու հարյուր հիսունչորս.
35 Հարիմի որդիները՝ երեք հարյուր քսան.
36 Երիքովի որդիները՝ երեք հարյուր քառասունհինգ.
37 Ղովդի, Ադիդի և Ովնովի որդիները՝ յոթ հարյուր քսանմեկ.
38 Սենաայի որդիները՝ երեք հազար ինը հարյուր երեսուն։
39 Քահանաները՝ Հեսուի տնից՝ Հեդայիայի որդիները՝ ինը հարյուր յոթանասուներեք.
40 Եմմերի որդիները՝ հազար հիսուներկու.
41 Փասուրի որդիները՝ հազար երկու հարյուր քառասունյոթ.
42 Հարիմի որդիները՝ հազար տասնյոթ։
43 Ղևտացիները՝ Ովդուիայի որդիներից Հեսուի և Կադմիելի որդիները՝ յոթանասունչորս։
44 Երգիչները՝ Ասափի որդիները՝ հարյուր քառասունութ։
45 Դռնապանները՝ Սեղղումի որդիները, Ատերի որդիները, Տեղմոնի որդիները, Ակկուբի որդիները, Ատիտայի որդիները, Սուբայի որդիները՝ հարյուր երեսունութ։
46 Նաթանայիմները՝ Սիայի որդիները, Ասուփայի որդիները, Տաբաովթի որդիները.
47 Կերոսի որդիները, Սիայի որդիները, Փադոնի որդիները.
48 Ղաբանայի որդիները, Ագաբայի որդիները, Սաղամեի որդիները.
49 Անանի որդիները, Գեդդելի որդիները, Գաարի որդիները.
50 Ռեայիայի որդիները, Ռասինի որդիները, Նեկոդայի որդիները.
51 Գազամի որդիները, Ոզայի որդիները, Փասեի որդիները,
52 Բասիի որդիները, Մովանիմի որդիները, Նեփուսիմի որդիները.
53 Բակբոկի որդիները, Ակուփայի որդիները, Արուրի որդիները.
54 Բասաղոթի որդիները, Մեիդայի որդիները, Արսայի որդիները.
55 Բարկոսի որդիները, Սիսարայի որդիները, Թամայի որդիները.
56 Նեսիայի որդիները, Ատեփայի որդիները.
57 Սողոմոնի ծառաների որդիները՝ Սոտեի որդիները, Սոփերաթի որդիները, Փարեդայի որդիները.
58 Հեզայի որդիները, Դերկոնի որդիները.
59 Գեդդելի որդիները, Սափատիայի որդիները, Ատտիլի որդիները, Փաքարաթ-Ասերայիմի որդիները, Ամոնի որդիները։
60 Բոլոր նաթանայիմները և Սողոմոնի ծառաների որդիները՝ երեք հարյուր իննսուներկու»։
61 Եվ սրանք են Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդոնից և Եմմերից դուրս եկողները, բայց նրանք չկարողացան ցույց տալ իրենց հայրերի տունը և իրենց սերունդը, թե Իսրայելից են իրենք՝
62 Դաղայիայի որդիները, Տուբիայի որդիները, Նեկոդայի որդիները՝ վեց հարյուր քառասուներկու հոգի։
63 Եվ քահանաներից՝ Աբայիայի որդիները, Ակկուսի որդիները, Բերզելիի որդիները, որ գաղաադացի Բերզելիի դուստրերից կին առնելով՝ նրանց անունով կոչվեցին։
64 Սրանք որոնեցին իրենց ազգաբանության գիրքը, բայց չգտան, այդ պատճառով էլ նրանց զրկեցին քահանայությունից։
65 Եվ Աթարսաթան ասաց նրանց, որ ամենասուրբ բաներից չուտեն, մինչև որ մի քահանա վեր չկենա Ուրիմով և Թումիմով։
66 Ամբողջ ժողովուրդը մեկտեղ քառասուներկու հազար երեք հարյուր վաթսուն հոգի էր։
67 Բացի նրանց ծառաներից և աղախիններից, որոնք յոթ հազար երեք հարյուր երեսունյոթ հոգի էին, և նրանց հետ երկու հարյուր քառասունհինգ երգիչներ ու երգչուհիներ կային։
68 Նրանց ձիերը՝ յոթ հարյուր երեսունվեց, նրանց ջորիները՝ երկու հարյուր քառասունհինգ.
69 նրանց ուղտերը՝ չորս հարյուր երեսունհինգ, էշերը վեց հազար յոթ հարյուր քսան էին։
70 Եվ բոլոր տոհմապետներից ոմանք գործի համար տվեցին. Աթարսաթան գանձարանին տվեց հազար ոսկի դրամ, հիսուն սկավառակ, հինգ հարյուր երեսուն քահանայական պատմուճան։
71 Եվ տոհմապետներից ոմանք գործի գանձանակին տվեցին քսան հազար ոսկի դրամ, երկու հազար երկու հարյուր մնաս արծաթ։
72 Եվ մնացած ժողովրդի տվածը՝ քսան հազար ոսկի դրամ և երկու հազար մնաս արծաթ և վաթսունյոթ քահանայական պատմուճան։
73 Եվ քահանաները, ղևտացիները, դռնապանները, երգիչները և ոմանք ժողովրդից ու նաթանայիմները և ամբողջ Իսրայելը բնակվում էին իրենց քաղաքներում, և երբ որ յոթերորդ ամիսը հասավ, Իսրայելի որդիներն իրենց քաղաքներում էին։