Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

Micah 3

:
Armenian - 2018
1 Եվ ես ասացի. «Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի գլխավորներ և Իսրայելի տան իշխաններ, չէ՞ որ դուք պետք է իմանաք իրավունքը.
2 դուք՝ բարին ատողներդ և չարը սիրողներդ, որ մարդկանց քերթում եք և կաշին խլում եք իրենց վրայից և նրանց միսն իրենց ոսկորներից։
3 Որ ուտում եք իմ ժողովրդի միսը և նրանց կաշին մաշկում իրենց վրայից, նրանց ոսկորները փշրում և նրանց կտրատում, ինչպես կաթսայում, ինչպես միսը տապակում»։
4 Այն ժամանակ պիտի աղաղակեն Տիրոջը, և նա չի պատասխանելու նրանց, այն ժամանակ իր երեսը կծածկի նրանցից, որովհետև նրանք իրենց արարքներով չարիք գործեցին։
5 Տերն այսպես է ասում իմ ժողովրդին մոլորեցնող մարգարեների մասին, որ աղաղակում են՝ «խաղաղությո՜ւն», երբ իրենց ատամները կծելու բան ունեն, իսկ ով որ նրանց բերանը բան չի դնում, նրա դեմ պատերազմ կհայտարարեն.
6 այլևս ոչ մի տեսիլք, որովհետև ձեզ վրա գիշեր է գալու և խավար, որպեսզի գուշակություն չանեք. և արեգակը մայր պիտի մտնի մարգարեների վրա, և օրը պիտի խավարի նրանց վրա.
7 տեսանողները պիտի ամաչեն, գուշակողները ամոթահար պիտի լինեն. նրանք ամենքն էլ պիտի ծածկեն իրենց շրթունքները, որովհետև Աստծու պատասխանը չի լինելու։
8 Սակայն ես լցված եմ զորությամբ՝ Տիրոջ հոգով, նաև դատաստանով և ուժով, որպեսզի Հակոբին ծանուցեմ իր հանցանքը և Իսրայելին՝ իր մեղքը։
9 Հիմա լսե՛ք, ո՛վ Հակոբի տան գլխավորներ և Իսրայելի տան իշխանավորներ, իրավունքից զզվողնե՛ր, որ ամեն ուղիղ բան ծռում եք,
10 Սիոնը արյունահեղությամբ և Երուսաղեմն անիրավությամբ կկառուցեք։
11 Նրա գլխավորները կաշառքով են դատում, նրա քահանաները վարձով են ուսուցանում, նրա մարգարեները փողով են մարգարեանում և Տիրոջն ապավինում՝ ասելով. «Չէ՞ որ Տերը մեր մեջ է. մեզ վրա չարիք չի գա»։
12 Ուստի Սիոնը ձեր պատճառով իբրև արտ պիտի հերկվի, Երուսաղեմը ավերակների կույտի պիտի վերածվի, իսկ տաճարի լեռը՝ անտառախիտ բարձունքի։