Joshua 202018

1Տերը խոսեց Հեսուի հետ՝ ասելով.

2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Որոշե՛ք ձեզ համար ապաստանի այն քաղաքները, որոնց մասին Մովսեսի միջոցով ասել եմ ձեզ,

3որպեսզի այնտեղ փախչի սխալմամբ, առանց գիտենալու մարդ սպանողը, և դրանք ձեզ համար ապաստարան լինեն արյան վրեժխնդիր եղողից։

4Նա թող փախչի այդ քաղաքներից մեկնումեկը, կանգնի քաղաքի դռանը և այդ քաղաքի ծերերին ի լուր ասի իր իրավունքը, և նրանք, իրենց մոտ՝ քաղաքում ընդունելով նրան, տեղ թող տան նրան, որպեսզի բնակվի իրենց հետ։

5Երբ արյան վրեժխնդիր եղողն ընկնի նրա հետևից, նրանք սպանողին նրա ձեռքը չմատնեն, որովհետև նա իր մերձավորին առանց գիտենալու է սպանել և նրա դեմ նախապես ատելություն չի ունեցել։

6Նա այդ քաղաքում թող բնակվի, մինչև որ դատաստանի համար ժողովրդի առաջ կանգնի, և մինչև որ այն օրերին եղող քահանայապետը վախճանվի։ Այն ժամանակ սպանողը թող վերադառնա իր քաղաքն ու իր տունը, այսինքն՝ այն քաղաքը, որտեղից նա փախել էր”»։

7Եվ որոշեցին Կադեսը Գալիլիայում՝ Նեփթաղիմի լեռնակողմում, Սյուքեմը՝ Եփրեմի լեռնակողմում և Կարիաթ-Արբան, այսինքն՝ Քեբրոնը՝ Հուդայի լեռնակողմում։

8Իսկ Երիքովի դիմաց, Հորդանան գետի այն կողմում՝ դեպի արևելք, Ռուբենի ցեղից որոշեցին անապատի դաշտում գտնվող Բոսորը, Գադի ցեղից՝ Ռամոթը Գաղաադում և Մանասեի ցեղից՝ Գողանը Բասանում։

9Սրանք են Իսրայելի բոլոր որդիների և նրանց մեջ բնակվող օտարականի համար որոշված քաղաքները, որպեսզի սխալմամբ մարդ սպանող ամեն ոք այնտեղ փախչի և չսպանվի արյան վրեժխնդիր եղողի ձեռքով, մինչև որ կանգնի ժողովրդի առաջ։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Joshua 20.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.