Jonah 22018

1Եվ Հովնանը ձկան փորից աղոթք արեց Տիրոջը՝ իր Աստծուն։

2Եվ ասաց. «Իմ նեղության մեջ Տիրոջը կանչեցի, և նա ինձ պատասխանեց. անդունդի ընդերքից աղաղակեցի, և դու լսեցիր իմ ձայնը։

3Եվ դու ինձ գցեցիր խորխորատը՝ ծովերի սրտի մեջ, և հեղեղները պաշարեցին ինձ. քո բոլոր կոհակներն ու ալիքներն անցան իմ վրայով։

4Եվ ես ասացի. “Ես վռնդված եմ քո աչքի առաջից, սակայն դեռևս պիտի նայեմ քո սուրբ տաճարին”։

5Ջրերն ինձ մինչև հոգիս շրջապատեցին, անդունդն ինձ պաշարեց, ջրիմուռ փաթաթվեց գլխիս։

6Ես լեռների հիմքերին իջա, երկիրն իր նիգերով հավիտյան փակվեց ինձ վրա, բայց դու ինձ կենդանի հանեցիր գբից, ո՛վ Տեր՝ իմ Աստված։

7Երբ հոգիս նվաղեց իմ մեջ, Տիրոջը հիշեցի, և իմ աղոթքը քեզ մոտ՝ քո սուրբ տաճարը հասավ։

8Սուտ աստվածներին պաշտողները կորցնելու են նրանց հանդեպ վստահությունը։

9Բայց ես գոհաբանության ձայնով քեզ զոհ պիտի մատուցեմ. տված խոստումս պիտի կատարեմ. փրկությունը Տիրոջից է»։

10Եվ Տերը հրամայեց ձկանը, և նա Հովնանին փսխեց ցամաքին։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Jonah 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.