Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 8

:
Armenian - 2018
1 Այն ժամանակ Բաղդատ Սոքեցին պատասխանեց.
2 «Մինչև ե՞րբ պիտի այդպես խոսես, մինչ քո խոսքերը մեծ քամի են։
3 Մի՞թե Աստված իրավունքը կխեղաթյուրի, կամ Ամենակարողն արդարությունը կխեղաթյուրի՞։
4 Եթե զավակներդ նրա դեմ մեղանչել են, նա էլ նրանց իրենց հանցանքին արժանի պատժի է մատնել։
5 Եթե դու փնտրես Աստծուն և Ամենակարողին աղաչես,
6 Եթե դու մաքուր և արդար լինես, այն ժամանակ նա քեզ համար անպայման կզարթնի և քո արդար տեղը կվերականգնի։
7 Քո սկիզբը թեկուզ համեստ լինի, քո ապագան բարգավաճ կլինի։
8 Ուրեմն քո նախորդ սերունդներին հարցրո՛ւ և տե՛ս, թե նրանց հայրերն ի՛նչ սովորեցին։
9 Որովհետև մենք երեկ ծնվեցինք ու բան չենք հասկանում, որովհետև մեր օրերը երկրի վրա ստվեր են։
10 Մի՞թե նրանք քեզ կսովորեցնեն ու քեզ կասեն և իրենց մտքից խոսքեր կհանեն։
11 Մի՞թե պրտուն առանց տիղմի կմեծանա, կնյունն առանց ջրի կաճի։
12 Նա դեռ իր դալարության մեջ, չկտրված՝ ամեն խոտից առաջ կչորանա։
13 Աստծուն բոլոր մոռացողների ճանապարհներն այսպիսին են. անաստվածի հույսն էլ կկորչի։
14 Որովհետև նրա հույսը կկտրվի, իսկ նրա վստահությունը սարդի ոստայն է։
15 Կկռթնի իր ոստայնի վրա, բայց նա կայուն չի մնա. նրանից կբռնի, բայց նա չի դիմանա։
16 Նա արևի տակ ծաղկում է, նրա ճյուղերը տարածվում են պարտեզում.
17 Նրա արմատները քարակույտին են փաթաթվում, քարերի կույտի մեջ են մտնում։
18 Բայց երբ նրան իր տեղից խլում են, տեղը նրան ուրանում է՝ ասելով. “Քեզ չեմ տեսել”։
19 Ահա սա է նրա ուրախ ճանապարհը, և հողից ուրիշներ են բուսնում։
20 Տե՛ս, Աստված արդարին չի մերժում և չարերին չի օգնում,
21 Մինչև որ բերանդ ծիծաղով լցնի և շրթունքներդ՝ ցնծության ձայնով։
22 Քեզ ատողներն ամոթով կծածկվեն, և ամբարիշտների վրանը կանհետանա»։