Bible

Upgrade

Your Church Presentations in Minutes

Try RisenMedia.io Today!

Click Here

Job 18

:
Armenian - 2018
1 Բաղդատ Սոքեցին պատասխանեց.
2 «Այդ խոսքերին ե՞րբ եք վերջ տալու։ Հասկացե՛ք, ու դրանից հետո խոսենք։
3 Ինչո՞ւ անասուն համարվենք ու ձեր աչքի առաջ հիմարներ լինենք։
4 Ո՛վ իր անձն իր բարկությամբ պատառող, մի՞թե քո պատճառով երկիրը պիտի թողնվի, և ապառաժն իր տեղից փոխադրվի։
5 Ամբարիշտի լույսն անշուշտ պիտի հանգչի, և նրա կրակի բոցը լույս չպիտի տա։
6 Նրա վրանում լույսը պիտի խավարի, և նրա ճրագը նրա վրա պիտի հանգչի։
7 Նրա քայլերի զորությունը պիտի տկարանա, ու նրա մտածածները պիտի տապալեն նրան։
8 Որովհետև նա իր ոտքով ուռկանն է ընկել ու ցանցի վրա է գնում։
9 Որոգայթը գարշապարը կբռնի. թակարդը նրա վրա կզորանա։
10 Նրա ծուղակը հողի մեջ է թաքցված, և նրա որոգայթը՝ ճանապարհի վրա։
11 Արհավիրքն ամեն կողմից զարհուրեցնում է նրան ու ամեն քայլափոխի հալածում է նրան։
12 Նրա զորությունը պիտի սովածանա, և կործանումը կողքին պատրաստ է։
13 Նրա մորթի մասերն ուտի. մահվան անդրանիկն իր անդամները ուտի։
14 Նրան բռնությամբ պիտի պոկեն վրանից, որտեղ ապահով ապրում էր, և նրան պիտի քշեն զարհուրանքի թագավորի մոտ։
15 Նրա վրանում կործանումը պիտի բնակվի։ Նրա բնակարանի վրա ծծումբ պիտի ցանվի։
16 Նրա արմատները տակից պիտի չորանան, և ճյուղերը վերևից պիտի կտրվեն։
17 Նրա հիշատակը երկրից պիտի կորչի, և անունը հրապարակների վրա չպիտի լինի։
18 Նրան պիտի լույսից խավարի մեջ քշեն ու աշխարհից պիտի վտարեն նրան։
19 Իր ազգատոհմում նա ո՛չ զավակ պիտի ունենա, ո՛չ թոռ, ու նրա բնակարաններում ոչ մեկը չպիտի մնա։
20 Նրա վրա Արևմուտքում բնակվողները պիտի զարմանան, իսկ Արևելքում բնակվողները դողով բռնվեն։
21 Ամբարիշտի բնակարաններում իրոք որ սա պիտի լինի. Աստծուն չճանաչողի տեղը սա է»։