Isaiah 182018

1Ո՜վ շառաչող թևերի երկիր, որ գտնվում է Եթովպիայի գետերի այն կողմում,

2որ սուրհանդակներ է ուղարկում ծովով ջրերի երեսին պապիրուսե նավերով։ Ո՛վ արագընթաց պատգամաբերներ, գնացե՛ք այն ազգի մոտ, որ բարձրահասակ է և ողորկամաշկ, այն ժողովրդի, որը սարսափազդու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր է և հպատակեցնող, և որի երկիրը գետերը բաժան-բաժան են անում։

3Ո՛վ դուք բոլորդ, աշխարհում ապրողնե՛ր, երկրի՛ բնակիչներ, երբ բարձրացվի դրոշակը լեռների վրա, նայե՛ք, երբ հնչի փողի ձայնը, լսե՛ք,

4որովհետև Տերն ինձ այսպես է ասել. «Ես լուռ կմնամ և կնայեմ իմ բնակարանից, ինչպես պայծառ տաքությունը՝ արևի տակ, և ինչպես ցողաբեր ամպը՝ հնձի տաք ժամանակին».

5որովհետև հնձից առաջ, երբ ընձյուղը մեծանա, և ծաղիկն աճելով ազոխ դառնա, այն ժամանակ շիվը պիտի հատվի էտոցով, և ուռերը պիտի կտրելով հեռացնեն։

6Դրանք բոլորը պիտի թողնվեն լեռների գիշատիչ թռչուններին և երկրի գազաններին։ Գիշատիչ թռչունները դրանց վրա կանցկացնեն ամառը, և երկրի բոլոր գազանները դրանց վրա կանցկացնեն ձմեռը։

7Այն ժամանակ Զորությունների Տիրոջն ընծաներ են բերվելու բարձրահասակ ու ողորկամաշկ ժողովրդից, այն ժողովրդից, որն ահարկու է մոտ թե հեռու, մի ազգ, որը հզոր էր ու հպատակեցնող, որի երկիրը բաժան-բաժան են անում գետերը։ Այդ ընծաները բերվելու են Զորությունների Տիրոջ անվան վայրը՝ Սիոնի լեռը։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Isaiah 18.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.