Habakkuk 12018

1Այն պատգամը, որ տեսավ Ամբակում մարգարեն։

2Ո՛վ Տեր, մինչև ե՞րբ պիտի աղաղակեմ, և դու չպիտի լսես, աղաղակեմ բռնության մասին, բայց դու չպիտի ազատես։

3Ինչո՞ւ ես ինձ անօրենություն տեսնել տալիս, տառապանքին նայում. հափշտակություն ու բռնություն կա իմ առաջ, կա պայքար ու վիճարկում։

4Ուստի օրենքն անզոր է, և իրավունքը չի առաջանում, որովհետև ամբարիշտները շրջապատել են արդարին, դրա համար դատաստանն էլ ծուռ է դուրս գալիս։

5Նայե՛ք ազգերի մեջ ու տեսե՛ք. զարմանալով հիացե՛ք, որովհետև ահա մի արարք է կատարվում ձեր օրերում, որ չէիք հավատա, եթե պատմվեր ձեզ։

6Որովհետև ես ահա ոտքի եմ հանում քաղդեացիներին՝ այն դառն ու արագընթաց ազգին, որ սլանում է դեպի երկրի լայնությունները, որպեսզի տիրի իրեն չպատկանող բնակավայրերին։

7Նա սոսկալի և ահարկու է, նրա դատաստանն ու մեծափառությունն իրենից են դուրս գալիս։

8Նրա ձիերն ինձերից ավելի արագաշարժ են և ավելի կատաղի, քան երեկոյան գայլերը։ Նրա ձիավորներն արշավում են և նրա ձիավորները գալիս են հեռվից. նրանք թռչում են ինչպես արծիվը, որ սուրում են ուտելու։

9Ամենքը բռնության համար են գալիս, առաջանում են ինչպես քամին, ավազի չափ գերիներ են հավաքում։

10Եվ նա պիտի ծաղրի թագավորներին, իսկ իշխանավորները նրան ծանակ պիտի լինեն. նա ծիծաղում է ամեն ամրոցի վրա, որովհետև նա հող է դիզում և վերցնում է այն։

11Ապա կսուրա քամու նման ու կանցնի. հանցավոր դառնա, իբր թե իր այս զորությունն իր աստծունն է։

12Ահա դու հավիտենականությունից ես, ո՛վ Տեր իմ Աստված, ի՛մ Սուրբ. մենք չենք մեռնելու, ո՛վ Տեր, դու նրանց կարգել ես իբրև դատաստան. և դու, ո՛վ Վեմ, նրանց հաստատել ես իբրև հանդիմանություն։

13Դու, որի աչքերը չարություն տեսնելու համար մաքրամաքուր են և չարության նայել չեն կարող, ինչո՞ւ ես նայում անհավատարիմներին, լռում, երբ ամբարիշտը կուլ է տալիս իրենից արդարին։

14Եվ մարդուն ծովի ձկների պես, սողունների պես ես դարձրել, որոնց վրա տիրող չկա։

15Նրանց բոլորին կարթով հանում է, նրանց քաշում է իր ուռկանով և նրանց իր ցանցով է հավաքում, դրա համար ուրախանում է և ցնծում։

16Ուստի զոհ է մատուցում իր ուռկանին և խունկ ծխում իր ցանցին, որովհետև նրանցով է պարարտանում իր բաժինը, և նրա կերակուրը՝ առատ։

17Արդյոք ուրեմն նա միշտ դատարկելո՞ւ է իր ուռկանը և ազգերին խեղդելո՞ւ է առանց խղճալու։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Habakkuk 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.