Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 4

:
Armenian - 2018
1 Ադամը պառկեց իր կնոջ՝ Եվայի հետ, և նա հղիացավ, ծնեց Կայենին։ Եվ ասաց. «Մարդ ստացա Տիրոջով »։
2 Նա դարձյալ ծնեց. նրա եղբայր Աբելին։ Աբելը ոչխարների հովիվ էր, իսկ Կայենը՝ հողագործ։
3 Օրեր անցնելուց հետո Կայենը երկրի մրգերից ընծա մատուցեց Տիրոջը։
4 Աբելն էլ մատուցեց իր ոչխարների առաջնեկներից և դրանց պարարտներից։ Տերը նայեց Աբելին և նրա ընծային,
5 բայց Կայենին և նրա ընծային չնայեց։ Կայենը շատ բարկացավ և երեսը կախեց։
6 Տերը Կայենին ասաց. «Ինչո՞ւ ես բարկացել և ինչո՞ւ ես երեսդ կախել։
7 Չէ՞ որ, եթե բարին անես, երեսդ կբարձրանա, բայց եթե բարին չանես, մեղքը դռանդ մոտ պառկած է, և նա քեզ է ցանկանում. բայց դու իշխի՛ր նրա վրա»։
8 Կայենը խոսեց իր եղբոր՝ Աբելի հետ, և երբ նրանք դաշտում էին, Կայենը հարձակվեց իր եղբոր՝ Աբելի վրա և սպանեց նրան։
9 Տերն ասաց Կայենին. «Ո՞ւր է քո եղբայր Աբելը»։ Նա պատասխանեց. «Չգիտեմ. մի՞թե ես եղբորս պահապանն եմ»։
10 Տերն ասաց. «Ի՞նչ ես արել. քո եղբոր արյան ձայնը երկրից բողոքում է ինձ։
11 Եվ հիմա դու անիծյալ լինես այն երկրից, որ իր բերանը բաց արեց եղբորդ արյունը քո ձեռքից ընդունելու համար։
12 Երբ մշակես հողը, նա այլևս իր արդյունքը չի տա քեզ. երկրի վրա աստանդական ու թափառական լինես»։
13 Կայենն ասաց Տիրոջը. «Իմ պատիժն ավելի է, քան կարելի է տանել։
14 Ահա այսօր ինձ արտաքսեցիր երկրից, և ես քո երեսից ծածկված կլինեմ և երկրի վրա աստանդական ու թափառական կլինեմ, և ով ինձ գտնի, կսպանի ինձ»։
15 Տերն ասաց նրան. «Ուրեմն ով որ սպանի Կայենին, յոթնապատիկ վրեժ կառնվի նրանից»։ Եվ Տերը մի նշան դրեց Կայենի վրա, որպեսզի ով որ նրան գտնի, չսպանի նրան։
16 Կայենը հեռացավ Տիրոջ առաջից և գնաց բնակվեց Նայիդ երկրում՝ Եդեմի արևելքում։
17 Կայենը պառկեց իր կնոջ հետ. նա հղիացավ և ծնեց Ենոքին։ Կայենը մի քաղաք կառուցեց և այդ քաղաքը կոչեց Ենոք՝ իր որդու անունով։
18 Ենոքը ծնեց Գայիրադին, Գայիրադը՝ Մայիելին, Մայիելը՝ Մաթուսայելին, Մաթուսայելը՝ Ղամեքին։
19 Ղամեքը երկու կին առավ իրեն. մեկի անունը Ադդա էր, իսկ երկրորդի անունը՝ Սելլա։
20 Ադդան ծնեց Հոբելին, որը վրանաբնակների և խաշնարածների հայրը եղավ։
21 Նրա եղբոր անունը Հոբալ էր, որը բոլոր քնարահարների և սրնգահարների հայրը եղավ։
22 Սելլան էլ ծնեց Թոբել-Կայենին, որը պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում։ Թոբել-Կայենի քույրն էր Նաաման։
23 Ղամեքն ասաց իր կանանց՝ Ադդային և Սելլային. «Լսե՛ք իմ ձայնը, ո՛վ Ղամեքի կանայք, ակա՛նջ դրեք իմ խոսքին. ես մի մարդ սպանեցի ինձ վիրավորելու և մի երիտասարդ՝ ինձ հարվածելու համար։
24 Եթե Կայենի վրեժը յոթնապատիկ առնվի, ապա Ղամեքից՝ յոթանասուն և յոթ անգամ»։
25 Ադամը կրկին պառկեց իր կնոջ հետ, և նա մի որդի ծնեց, և նրա անունը դրեց Սեթ, որովհետև,- ասաց,- «Աստված ինձ մի ուրիշ զավակ տվեց Աբելի փոխարեն, որին սպանեց Կայենը»։
26 Սեթին էլ մի որդի ծնվեց, և նրա անունը դրեց Ենոս։ Այն ժամանակ սկսեցին կանչել Տիրոջ անունը։