Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 36

:
Armenian - 2018
1 Այս են Եսավի, այսինքն՝ Եդովմի սերունդները։
2 Եսավը կանայք առավ քանանացի աղջիկներից՝ Ադդային՝ քետացի Ելոնի աղջկան, Ողիբամային՝ խևացի Սեբեգոնի դուստր Անայի աղջկան,
3 և Բասեմաթին՝ Իսմայելի աղջկան՝ Նաբեոթի քրոջը։
4 Ադդան Եսավի համար ծնեց Եղիփազին. Բասեմաթը ծնեց Ռագուելին.
5 Ողիբաման ծնեց Հեուսին, Հեգղոմին և Կորխին։ Սրանք են Եսավի որդիները, որոնք ծնվեցին նրա համար Քանանի երկրում։
6 Եսավն առավ իր կանանց, տղաներին ու աղջիկներին, իր տան բոլոր մարդկանց, իր հոտերն ու իր անասունները և իր ամբողջ ունեցվածքը, որ ձեռք էր բերել Քանանի երկրում, և գնաց իր եղբայր Հակոբից մի ուրիշ երկիր,
7 որովհետև իրենց ունեցվածքն այնքան շատ էր, որ չէին կարող միասին բնակվել, և այն երկիրը, որտեղ ապրում էին պանդխտության մեջ, այլևս չէր բավարարում նրանց՝ իրենց ունեցած հոտերի պատճառով։
8 Եվ Եսավը բնակվեց Սեիր լեռան վրա։ Եսավը Եդովմն է։
9 Ահա սրանք են եդովմացիների նախահայր Եսավի սերունդները Սեիր լեռան վրա։
10 Սրանք են Եսավի որդիների անունները. Եղիփազ՝ Եսավի կին Ադդայի որդին, Ռագուել՝ Եսավի կին Բասեմաթի որդին։
11 Եղիփազի որդիներն են՝ Թեման, Օմար, Սեփով, Գոթամ և Կենեզ։
12 Թամնանը Եսավի որդի Եղիփազի հարճն էր, որը Եղիփազի համար ծնեց Ամաղեկին։ Սրանք էին Եսավի կնոջ՝ Ադդայի որդիները։
13 Ռագուելի որդիները սրանք են՝ Նահաթ, Զարա, Սամմա և Մեզա. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։
14 Եսավի կնոջ՝ Սեբեգոնի աղջկա՝ Անայի աղջիկ Ողիբամայի որդիները սրանք են՝ Հեուս, Հեգղոմ և Կորխ, որոնց ծնեց Եսավի համար։
15 Սրանք են Եսավի որդիների իշխանները. Եսավի անդրանիկի՝ Եղիփազի որդիներինը՝ իշխան Թեման, իշխան Օմար, իշխան Սեփով, իշխան Կենեզ,
16 իշխան Կորխ, իշխան Գոթամ և իշխան Ամաղեկ։ Սրանք են Եդովմի երկրում Եղիփազի իշխանները։ Սրանք Ադդայի որդիներն էին։
17 Եսավի որդի Ռագուելի որդիները սրանք են՝ իշխան Նահաթ, իշխան Զարա, իշխան Սամմա և իշխան Մեզա։ Սրանք են Եդովմի երկրում Ռագուելի իշխանները. սրանք Եսավի կնոջ՝ Բասեմաթի որդիներն էին։
18 Եսավի կնոջ՝ Ողիբամայի որդիները սրանք են՝ իշխան Հեուս, իշխան Հեգղոմ, իշխան Կորխ։ Սրանք են Եսավի կնոջ՝ Անայի աղջիկ Ողիբամայի իշխանները։
19 Սրանք են Եսավի, այսինքն՝ Եդովմի որդիները, և սրանք են նրանց իշխանները։
20 Սրանք են այդ երկրում բնակվող քոռեցի Սեիրի որդիները՝ Ղոտան, Սոբաղ, Սեբեգոն, Անա,
21 Դիսոն, Եսեր և Դիսան։ Սրանք Սեիրի որդիներն են՝ քոռեցիների իշխանները Եդովմի երկրում։
22 Ղոտանի որդիներն էին՝ Քոռի և Հեմամ։ Ղոտանի քույրն էր Թամնան։
23 Սոբաղի որդիները սրանք են՝ Գաղուան, Մանաքաթ, Գեբաղ, Սեփով և Օնամ։
24 Սեբեգոնի որդիները սրանք են՝ Այիա և Անա։ Սա այն Անան է, որ իր հայր Սեբեգոնի էշերն արածեցնելիս տաք ջրեր գտավ անապատում։
25 Անայի որդիները սրանք են՝ Դիսոն, և Ողիբաման՝ Անայի աղջիկը։
26 Դիսոնի որդիները սրանք են՝ Ամադան, Եսբան, Հեթրան և Քառան։
27 Եսերի որդիները սրանք են՝ Բաղղան, Զաավան և Ական։
28 Դիսանի որդիները սրանք են՝ Հուս և Առան։
29 Քոռեցիների իշխանները սրանք են՝ իշխան Ղոտան, իշխան Սոբաղ, իշխան Սեբեգոն, իշխան Անա,
30 իշխան Դիսոն, իշխան Եսեր և իշխան Դիսան։ Սրանք են քոռեցիների իշխանները Սեիրի երկրում՝ ըստ իրենց իշխանության գավառների։
31 Սրանք են այն թագավորները, որ թագավորեցին Եդովմի երկրում, երբ որևէ թագավոր չէր թագավորում Իսրայելի որդիների վրա։
32 Եդովմում թագավորեց Բեովթի որդի Բաղան. նրա քաղաքի անունը Դեննաբա էր։
33 Բաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց բոսրացի Զարայի որդի Հոբաբը։
34 Հոբաբը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց թեմանացիների երկրից Հուսամը։
35 Հուսամը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Բադադի որդի Ադադը, որը մովաբացիների դաշտում կոտորեց մադիանացիներին։ Նրա քաղաքի անունը Ավիթ էր։
36 Ադադը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց մասրեկացի Սամաղան։
37 Սամաղան մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Սավուղը՝ Ռոբոթից, որը գտնվում է Եփրատ գետի եզերքին։
38 Սավուղը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Աքոբորի որդի Բաաղանը։
39 Աքոբորի որդի Բաաղանը մեռավ, և նրա փոխարեն թագավորեց Ադադը. նրա քաղաքի անունը Փոգով էր, իսկ նրա կնոջ անունը՝ Մետաբեել, որը Մեզաաբի աղջկա՝ Մատրեթի աղջիկն էր։
40 Սրանք են Եսավի իշխանների անուններն ըստ իրենց տոհմերի և ըստ իրենց վայրերի և իրենց անունների. իշխան Թամնա, իշխան Գաղուա, իշխան Հեթաթ,
41 իշխան Ողիբամա, իշխան Էլա, իշխան Փինոն,
42 իշխան Կենեզ, իշխան Թեման, իշխան Մաբզար,
43 իշխան Մագեդիել, իշխան Իրամ։ Սրանք են եդովմացիների իշխաններն ըստ երկրում իրենց ստացած բնակավայրերի։ Այս է Եսավը՝ եդովմացիների նախահայրը։