Esther 72018

1Թագավորը Համանի հետ խնջույքի գնաց Եսթեր թագուհու մոտ։

2Երկրորդ օրն էլ գինի խմելիս թագավորը Եսթերին ասաց. «Քո խնդրանքն ի՞նչ է, Եսթե՛ր թագուհի, պիտի տրվի քեզ, և ի՞նչ է քո ուզածը, թեկուզ մինչև թագավորության կեսը, պիտի կատարվի»։

3Եսթեր թագուհին պատասխանեց՝ ասելով. «Եթե շնորհ եմ գտել քո աչքում, ո՛վ թագավոր, թող իմ խնդրանքով իմ անձը և իմ աղաչանքով իմ ազգն ինձ տրվեն։

4Որովհետև ես և իմ ազգը ծախվել ենք ոչնչացվելու, սպանվելու և կորչելու։ Եթե իբրև ստրուկներ և ստրկուհիներ ծախվեինք, ես կլռեի. որովհետև մեր տառապանքը չի կարելի համեմատել թագավորի կորստի հետ»։

5Ասուերոս թագավորը խոսեց և Եսթեր թագուհուն ասաց. «Ո՞վ է նա և ո՞ւր է նա, որ համարձակվել է այդպես անել»։

6Եսթերն ասաց. «Այդ հակառակորդը և թշնամին այս չար Համանն է»։ Իսկ Համանը դողում էր թագավորի և թագուհու առաջ։

7Թագավորը գինի խմելուց բարկացած վեր կացավ և գնաց պալատի պարտեզը։ Իսկ Համանը մնաց, որ իր անձի համար աղաչի Եսթեր թագուհուն. որովհետև տեսավ, որ թագավորից չարիքը հասել էր իրեն։

8Թագավորը պալատի պարտեզից վերադարձավ գինու խնջույքի սենյակը, և Համանն ընկել էր Եսթերի բազմոցի վրա։ Թագավորն ասաց. «Մի՞թե թագուհուն էլ բռնաբարում է ինձ մոտ՝ պալատում»։ Խոսքը դուրս էր եկել թագավորի բերանից, և իսկույն ծածկեցին Համանի երեսը։

9Այն ժամանակ թագավորի առաջ եղող ներքինիներից մեկը՝ Արբոնան, ասաց. «Ահա այն հիսուն կանգունանոց փայտն էլ, որ Համանը պատրաստել է Մուրթքեի համար, որ բարի է խոսել թագավորի մասին, Համանի տանը տնկված է»։ Եվ թագավորն ասաց. «Նրան կախեցե՛ք դրա վրա»։

10Համանին կախեցին այն փայտից, որ նա պատրաստել էր Մուրթքեի համար, և թագավորի բարկությունն իջավ։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Esther 7.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.