Ecclesiastes 112018

1Հացդ գցի՛ր ջրերի երեսին, որովհետև շատ օրեր հետո այն կգտնես։

2Յոթ կամ ութ հոգու բաժի՛ն տուր, որովհետև չգիտես, թե երկրի վրա ի՛նչ չարիք պիտի լինի։

3Եթե ամպերը լցվեն, երկրի վրա անձրև կտեղան, և եթե մի ծառ դեպի հարավ կամ դեպի հյուսիս ընկնի, ծառի ընկած տեղում այն կմնա։

4Քամուն դիտողը չի ցանի, և ամպերին նայողը չի հնձի։

5Ինչպես որ չգիտես, թե որն է քամու ճանապարհը, ինչպես են հղի կնոջ արգանդում ոսկորները կազմավորվում, նույնպես և չգիտես ամենաստեղծ Աստծու գործերը։

6Առավոտյա՛ն ցանիր քո սերմը և երեկոյան քո ձեռքը մի՛ հանգստացրու, որովհետև չգիտես, թե ո՛րն է հաջողվելու՝ սա՞, թե՞ նա, կամ թե երկուսն էլ հավասարապես են լավ լինելու։

7Լույսը քաղցր է, և աչքին հաճելի է արևը տեսնելը։

8Թեև մարդ շատ տարիներ ապրի ու նրանց բոլորի մեջ ուրախանա, թող հիշի խավարի օրերը, որ բազում են լինելու. ամեն ինչ, որ գալու է, ունայն է։

9Ո՛վ երիտասարդ, ուրախացի՛ր քո պատանեկության ժամանակ, և քո սիրտը քեզ թող զվարճացնի քո երիտասարդության օրերին. քայլի՛ր քո սրտի ճանապարհներով և ըստ քո աչքերի հայացքների, բայց իմացի՛ր, որ այդ ամենի համար Աստված քեզ դատաստանի է բերելու։

10Սրտիցդ հանի՛ր վիշտը և մարմնիցդ վանի՛ր ցավը, որովհետև մանկությունն ու երիտասարդությունը ունայն են։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for Ecclesiastes 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.