2 Timothy 32018

1Իմացի՛ր սա. վերջին օրերին չար ժամանակներ կգան,

2որովհետև մարդիկ կլինեն եսասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյող, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անմաքուր,

3անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժան, անբարեսեր,

4մատնիչ, հանդուգն, մեծամիտ, ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։

5Նրանք արտաքուստ աստվածապաշտ են, բայց աստվածապաշտության զորությունն ուրացել են. նրանցից խուսափի՛ր։

6Որովհետև դրանց մեջ կան այնպիսիները, որոնք տնետուն են մտնում, գերում մեղքերով բեռնավորված կանանց, որոնք ներքաշվում են զանազան ցանկությունների մեջ,

7որոնք միշտ ուսանում են ու երբեք չեն կարողանում հասնել ճշմարտության գիտությանը։

8Ինչպես որ Հանեսն ու Համբրեսը Մովսեսին հակառակվեցին, այդպես էլ սրանք են ճշմարտությանը հակառակվում. այս մարդիկ, որ մտքով ապականված են և հավատի մեջ՝ կեղծ։

9Բայց դրանք ավելի առաջ չեն գնա, որովհետև դրանց անմտությունը բոլորին հայտնի կլինի, ինչպես որ նրանցը եղավ։

10Իսկ դու հետևեցիր իմ ուսուցումին, ընթացքին, կամքին, հավատին, համբերատարությանը, սիրուն, համբերությանը,

11հալածանքներին, չարչարանքներին, որոնք ինձ պատահեցին Անտիոքում, Իկոնիոնում և Լյուստրիայում։ Ինչպիսի՜ հալածանքների ենթարկվեցի, և բոլորից Տերն ազատեց ինձ։

12Եվ բոլորը, ովքեր կամենում են աստվածապաշտությամբ ապրել Քրիստոս Հիսուսով, պիտի հալածվեն։

13Չար ու խաբեբա մարդիկ չարության մեջ առաջ կգնան՝ մոլորեցնելով ու մոլորվելով։

14Բայց դու հաստատո՛ւն մնա այն բաների մեջ, որ սովորեցիր ու հավատացիր՝ իմանալով, թե ումի՛ց սովորեցիր,

15որովհետև մանկուց գիտես Սուրբ Գիրքը, որոնք կարող են քեզ իմաստուն դարձնել փրկության համար այն հավատի միջոցով, որ Քրիստոս Հիսուսով է։

16Ամբողջ Գիրքն աստվածաշունչ է և օգտակար ուսուցանելու, հանդիմանելու, ուղղելու և արդարության մեջ խրատելու համար,

17որպեսզի Աստծու մարդը լինի կատարյալ, պատրաստ ամեն բարի գործի։

© Bible Society in Armenia, 2018

Choose Translation

Switch translation for 2 Timothy 3.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.