Zechariah 11NEA

1Բացի՛ր քո դռները, Լիբանա՛ն, և թող կրակն ուտի քո մայրիները։

2Թող ողբան նոճիները, որովհետև մայրիները տապալվեցին, և մեծապես թշվառացան մեծամեծները։ Ողբացե՛ք, Բասանի՛ կաղնիներ, որովհետև քանդվեց ծառախիտ անտառը։

3Հովիվների ողբալու ձայնն է, որովհետև նսեմացավ նրանց մեծությունը։ Առյուծների մռնչալու ձայնն է, որովհետև ցածրացավ Հորդանանի բարձրությունը։

4Այսպես է ասում Ամենակալ Տերը. «Արածեցրո՛ւ մորթվելիք ոչխարները,

5որոնք տերերը մորթում էին ու վաճառում դրանք և ասում. “Օրհնյա՜լ է Տերը, հարստացանք”։ Եվ նրանց հովիվները բնավ չէին ցավում նրանց համար։

6«Դրա համար այլևս չեմ խնայի այդ երկրի բնակիչներին,- ասում է Տերը,- և ահա ես կմատնեմ մարդկանց, յուրաքանչյուրին իր ընկերոջ ձեռքը և իր թագավորի ձեռքը, և կհարվածեն, և չեմ փրկի նրանց ձեռքից։

7Եվ մորթվելիք ոչխարը կհովվեմ քանանացիների երկրում։ Եվ ինձ համար երկու գավազան կվերցնեմ. մեկը կանվանեմ Գեղեցկություն, իսկ երկրորդը կանվանեմ Վիճակ և կարածեցնեմ ոչխարները։

8Կվերացնեմ երեք հովիվներին մի ամսվա մեջ, և կծանրանա իմ հոգին նրանց վրա, քանի որ նրանց հոգիներն էլ գոչում էին իմ դեմ։

9Եվ ասացի. «Չեմ հովվի ձեզ. ով մեռնելու է, թող մեռնի, ով սատկելու է, թող սատկի, իսկ մնացածները թող ուտեն յուրաքանչյուրն իր ընկերոջ մարմինը»։

10Եվ կվերցնեմ իմ գավազանը՝ Գեղեցկությունը, ու կնետեմ այն՝ խզելու իմ ուխտը, որ կնքեցի բոլոր ժողովուրդների հետ,

11և կխզվի այն օրը. և քանանացիները կճանաչեն իմ պահպանած հոտերը, քանի որ Տիրոջ խոսքն է։

12Եվ ասացի նրանց. «Եթե բարի է թվում ձեր աչքին, տվե՛ք իմ վարձը, իսկ եթե ոչ, ասացե՛ք»։ Եվ կշռեցին իմ վարձը երեսուն արծաթով։

13Եվ Տերն ինձ ասաց. «Դու գցի՛ր դա բովը և քննի՛ր, թե փորձվա՞ծ է, ինչպես որ ես փորձվեցի նրանց համար»։ Եվ վերցրի երեսուն արծաթը և գցեցի Տիրոջ տունը՝ բովի մեջ։

14Եվ նետեցի երկրորդ գավազանը՝ Վիճակը, խզելու իմ ուխտը Հուդայի և Իսրայելի միջև։

15Եվ Տերն ինձ դարձյալ ասաց. «Դու քեզ համար տգետ հովվի հովվության գործի՛ք վերցրու,

16որովհետև ահա ես տգետ հովիվ եմ ոտքի հանում երկրի վրա. տկարին չի խնամելու, ցրվածին չի փնտրելու, վիրավորվածին չի բժշկելու, ողջին հոգ չի տանելու, բայց ուտելու է ընտիրների միսը և փշրելու է նրանց ոտքերը։

17Ո՛վ դատարկ արոտներ, որ լքում եք ոչխարները։ Սուրը նրա բազկին է և նրա աջ աչքին։ Նրա բազուկն ամբողջությամբ կչորանա, և նրա աջ աչքն ամբողջությամբ կկուրանա։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Zechariah 11.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.