1Ո՞վ կտար քեզ, եղբորորդի՛ իմ, ուտել իմ մոր ստինքներից։ Երբ հանդիպեմ քեզ դրսում, կհամբուրեմ, և չեն արհամարհի ինձ։
2Վերցնեմ, տանեմ քեզ իմ մոր տունը և ինձ հղացողի սենյակը, հարբեցնեմ քեզ յուղագործների գինիով, իմ նռնենիների օշարակով։
3Նրա ձախ ձեռքը գլխիս տակ է, և նրա աջը թող գրկի ինձ։
4Երդվեցնում եմ ձեզ, դուստրե՛ր Երուսաղեմի, ագարակի զորություններով և ուժերով, եթե վեր կենաք, չարթնացնե՛ք նրան, մինչև որ նա չկամենա։
5Ո՞վ է սա, որ ելել գալիս է սպիտակացած [𝕸 անապատից ], գալիս է՝ հենված իր եղբորորդուն։ Քեզ խնձորենու տակ արթնացրի. այնտե՛ղ քո մայրը երկնեց քեզ, այնտե՛ղ քո ծնողը ծնեց քեզ։
6Ինձ որպես կնիք դի՛ր քո սրտի վրա, որպես մատանի՝ քո աջ ձեռքին, քանզի սերը հզոր է մահվան պես, և նախանձը խիստ՝ դժոխքի նման. նրա թռիչքը, ինչպես հրի թռիչքը բոցե։
7Առատ ջրերը չեն կարողանա սերը մարել, և գետերը չեն արգելի այն։ Եթե մարդ իր ամբողջ ունեցվածքը տա սեր ստանալու ակնկալիքով, արհամարհելով կարհամարհվի։
8Մեր քույրը փոքրիկ է և դեռ ստինքներ չունի. ի՞նչ անենք մեր քրոջն այն օրը, երբ կպատմվի նրա մասին։
9Եթե պարիսպ է նա, արծաթե մարտկոց շինենք նրա վրա, եթե դուռ է, եղևնափայտյա տախտակներ ամրացնենք նրա վրա։
10Պարիսպ եմ ես, և իմ ստինքները նման են աշտարակների. նրա աչքին ես խաղաղությունը գտածի նման էի։
11Սողոմոնը Բելմավոնում մի այգի ուներ, իր այգին նա տվեց պահապաններին։ Յուրաքանչյուր այր նրա պտղի համար հազար արծաթ պիտի բերի։
12Իմ այգին իմ առաջ է. հազարներ՝ Սողոմոնին և երկու հարյուր՝ պահապաններին, որ պահում են պտուղը նրա։
13Դո՛ւ, որ նստած ես պարտեզում, և ուրիշները լսում են քեզ, լսելի՛ արա ինձ ձայնը քո։
14Փախի՛ր, եղբորորդի՛ իմ, և նմանվի՛ր այծյամի կամ եղնիկների ձագերի՝ խնկաբեր լեռների վրա։