Bible

Connect

With Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

Romans 6

:
Armenian - NEA
1 Բայց արդ ի՞նչ ասենք, շարունակե՞նք մնալ մեղքի մեջ, որպեսզի շնորհը բազմանա։
2 Քա՛վ լիցի։ Մենք, որ մեռանք մեղքի համար, ինչպե՞ս կարող ենք տակավին մեղքի մեջ ապրել։
3 Կամ չգիտե՞ք, թե մենք, որ մկրտվեցինք Հիսուս Քրիստոսով, նրա մահով մկրտվեցինք։
4 Մկրտությամբ նրա հետ թաղվեցինք մահվան մեջ, որպեսզի ինչպես որ Քրիստոսը Հոր փառքով մեռելներից հարություն առավ, այնպես էլ մենք քայլենք նորոգված կյանքով։
5 Եթե նրան կցորդ եղանք իր մահվան նմանությամբ, նրան կցորդ կլինենք նաև իր հարության նմանությամբ։
6 Իմացե՛ք, որ մեր հին մարդը խաչվեց նրա հետ, որպեսզի մեղքի մարմինը ոչնչանա, մենք այլևս մեղքին չծառայենք։
7 Որովհետև ով մեռնում է, ազատված է մեղքից։
8 Իսկ եթե մեռանք Քրիստոսի հետ, հավատում ենք, որ նրա հետ էլ կապրենք։
9 Գիտենք, որ Քրիստոսը մեռելներից հարություն առավ և այլևս չի մեռնի, և մահը նրան այլևս չի տիրի։
10 Որովհետև նա, որ մեռավ, մեղքի համար մեռավ մեկընդմիշտ, և նա, որ կենդանի է, կենդանի է Աստծու համար։
11 Դուք նույնպես ձեզ մեռա՛ծ համարեք մեղքի համար և կենդանի՝ Աստծու համար, մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։
12 Այսուհետև մեղքը թող չթագավորի ձեր մահկանացու մարմինների մեջ՝ հնազանդեցնելու իր ցանկություններին։
13 Եվ ձեր անդամները մի՛ պատրաստեք մեղքի համար որպես անիրավության զենք, այլ ինքներդ ձեզ պատրաստե՛ք Աստծու համար՝ որպես մեռելներից կենդանացածներ, իսկ ձեր անդամները՝ Աստծու համար որպես արդարության զենք։
14 Որպեսզի մեղքը ձեզ վրա չիշխի, որովհետև Օրենքի տակ չեք, այլ շնորհի։
15 Ուրեմն ի՞նչ. մե՞ղք գործենք, որովհետև Օրենքի տակ չենք, այլ շնորհի։ Քա՛վ լիցի։
16 Չգիտե՞ք, որ ում ինքներդ ձեզ որպես ծառա մատուցեք հնազանդության համար, նրա ծառան եք, ում հնազանդվում եք. եթե մեղքին՝ մահվան է տանում, եթե Աստծու հնազանդությանը՝ արդարության է տանում։
17 Բայց գոհություն Աստծուն, որ մեղքի ծառաներ էիք, բայց ի սրտե հնազանդվեցիք ձեզ ավանդված վարդապետության օրինակին։
18 Արդ, մեղքի տիրապետությունից ազատվելով՝ դարձաք արդարության ծառաներ։
19 Մարդկային ձևով եմ խոսում ձեր բնության տկարության պատճառով. ինչպես ձեր անդամները որպես ծառա մատուցեցիք պղծությանն ու անօրենությանը՝ անօրենության համար, այնպես էլ այժմ ձեր անդամները որպես ծառա մատուցե՛ք արդարությանը սրբագործման համար,
20 որովհետև երբ մեղքի ծառաներ էիք, ազատ էիք արդարության հանդեպ։
21 Այն ժամանակ ի՞նչ պտուղ ունեիք այն բաներից, որոնց համար այժմ ամաչում եք. որովհետև դրանց հետևանքը մահն է։
22 Բայց հիմա, մեղքի տիրապետությունից ազատվելով և Աստծուն ծառա դառնալով՝ ունեք ձեր պտուղը, որ տանում է սրբագործման, և նրա հետևանքը հավիտենական կյանքն է,
23 որովհետև մեղքի հատուցումը մահն է, իսկ Աստծու շնորհը՝ հավիտենական կյանքը մեր Տեր Քրիստոս Հիսուսի միջոցով։