Revelation 8NEA

1Եվ երբ բացեց յոթերորդ կնիքը, երկնքում լռություն եղավ մոտ կես ժամ։

2Եվ տեսա Աստծու առաջ կանգնած յոթ հրեշտակների, որոնց յոթ փող տրվեց։

3Եվ մի ուրիշ հրեշտակ եկավ ու կանգնեց զոհասեղանի մոտ։ Նա ոսկե խնկաման ուներ, և նրան շատ խունկ տրվեց, որպեսզի աղոթք մատուցի բոլոր սրբերին ոսկե զոհասեղանի վրա՝ աթոռի առաջ։

4Եվ հրեշտակների ձեռքերից խնկի ծուխը սրբերի աղոթքի հետ ելավ Աստծու առաջ։

5Հրեշտակը վերցրեց և խնկամանը զոհասեղանի կրակով լցրեց և այն գցեց երկրի վրա. ձայն ու որոտ, փայլատակում ու մեծ երկրաշարժ եղան։

6Եվ յոթ փողեր բռնող հրեշտակները պատրաստվեցին դրանք հնչեցնելու։

7Առաջին հրեշտակը հնչեցրեց փողը, և եղան կարկուտ ու արյունով խառնված հուր, ու գցվեց երկրի վրա ու այրեց երկրի մեկ երրորդ մասը և ծառերի մեկ երրորդ մասը, ինչպես նաև ամբողջ դալար խոտը։

8Փող հնչեցրեց երկրորդ հրեշտակը, և հրդեհված լեռան նման մի մեծ զանգված ընկավ ծովը, և ծովի մեկ երրորդ մասը արյուն դարձավ,

9ծովային կենդանիների մեկ երրորդ մասը կոտորվեց, կենդանի ինչ շունչ որ կար, ապականվեց, և նավերի մեկ երրորդ մասը ոչնչացավ։

10Փող հնչեցրեց երրորդ հրեշտակը, և երկնքից հրաբորբոք ջահի պես մի մեծ աստղ ընկավ գետերի մեկ երրորդի ու աղբյուրների վրա։

11Աստղի անունն էր Օշինդր-Դառնություն. ջրերի երրորդ մասն արյուն-դառնություն դարձավ, ու ջրի դառնությունից շատ մարդիկ մեռան։

12Փող հնչեցրեց չորրորդ հրեշտակը, և զարկվեց արեգակի, լուսնի ու աստղերի մեկ երրորդ մասը, խավարեց ցերեկվա ու գիշերվա մեկ երրորդ մասը։

13Եվ տեսա ու լսեցի երկնքի մեջ թռչող արծվին, որ ասում էր բարձր ձայնով. «Վա՜յ, վա՜յ, վա՜յ երկրի վրա բնակվողներին, երբ կհնչի նաև մյուս երեք փողերի ձայնը, որը պիտի հնչեցնեն հրեշտակները»։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Revelation 8.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.