Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

Genesis 13

:
Armenian - NEA
1 Աբրամն իր կնոջ և Ղովտի հետ իր ողջ ունեցվածքով Եգիպտոսից ելավ անապատ։
2 Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։
3 Անապատից նա շարունակեց իր ճանապարհը մինչև Բեթել՝ այն վայրը, որտեղ նա նախկինում վրան էր խփել, Բեթելի և Անգեի միջև,
4 որտեղ նախկինում զոհասեղան էր կառուցել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տիրոջ՝ Աստծու անունը։
5 Ղովտը, որ Աբրամի հետ էր, նույնպես ուներ արջառներ, ոչխարներ և անասուններ։
6 Սակայն այդ վայրը չէր բավարարում նրանց՝ միասին ապրելու համար, քանի որ նրանց ունեցվածքը շատ էր, և հնարավոր չէր համատեղ ապրել։
7 Եվ մի օր կռիվ ծագեց Աբրամի հոտերի ու Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այն ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիներն ու փերեզացիները։
8 Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։
9 Մի՞թե ողջ երկիրն առջևդ չէ. բաժանվի՛ր ինձնից։ Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ»։
10 Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։
11 Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ողջ շրջակայքն ու գնաց դեպի արևելք։ Եվ եղբայրները բաժանվեցին միմյանցից։
12 Աբրամը բնակություն հաստատեց քանանացիների երկրում, իսկ Ղովտը բնակվեց այն կողմերում գտնվող մի քաղաքում և իր վրանը խփեց Սոդոմում։
13 Սոդոմացիները շատ չար և մեղավոր մարդիկ էին Աստծու առաջ։
14 Ղովտի հեռանալուց հետո Աստված Աբրամին ասաց. «Բարձրացրո՛ւ քո աչքերը և կանգնածդ տեղից նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու ծով [𝕸 արևմուտք ] ։
15 Այդ ողջ երկիրը, որ տեսնում ես, հավիտենապես տալու եմ քեզ և քո սերունդներին։
16 Քո սերունդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկն ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվվեն։
17 Արդ, վե՛ր կաց, շրջի՛ր այդ երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»։
18 Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։