Amos 5NEA

1Լսե՛ք այս խոսքը, որով ես ողբալու եմ ձեզ վրա։ Ընկավ Իսրայելի տունը և այլևս չի կարողանա ոտքի ելնել։

2Իսրայելի կույսը կործանվեց իր երկրում, և չկա մեկը, որ կանգնեցնի նրան։

3Քանի որ այսպես է ասում Տեր Տերը. «Այն քաղաքից, որից հազարավորներ էին ելնում, կմնան հարյուրը, և որից հարյուրավորներ էին ելնում, կմնան տասը Իսրայելի տան համար»։

4Քանզի այսպես է ասում Տերն Իսրայելի տան համար. «Փնտրե՛ք ինձ և կապրեք.

5մի՛ փնտրեք Բեթելը և Գաղգաղա մի՛ մտեք, Երդման ջրհոր մի՛ ելեք, քանի որ Գաղգաղան ամբողջությամբ կգերեվարվի, և Բեթելը չեղածի նման կլինի»։

6Փնտրե՛ք Տիրոջը և կապրեք, որպեսզի կրակի պես չբորբոքվի Հովսեփի տունը և ուտի նրան, և ոչ ոք չի լինի, որ հանգցնի։

7Նա, ով արդարադատություն է անում բարձունքներում, արդարություն դրեց երկրի վրա,

8ով ամեն ինչ ստեղծում և նորոգում է, մահվան ստվերները վերածում է այգի և ցերեկը գիշերով մթնեցնում, ով կանչում է ծովի ջրերը և թափում երկրի երեսին, Ամենակալ Տեր է նրա անունը.

9ով կործանում է տարածում զորության դեմ և թշվառություն բերում ամրոցների վրա։

10Ատեցին հանդիմանողներին դռների առաջ և սուրբ խոսքերը պղծեցին։

11Դրա համար, քանի որ կռփահարում էիք աղքատներին և ընտիր կաշառք էիք վերցնում նրանցից, շքեղազարդ ապարանքներ կշինեք, բայց չեք բնակվի նրանց մեջ, գեղեցիկ այգիներ կտնկեք, բայց դրանց գինին չեք խմի,

12քանի որ ես իմացա ձեր բազում ամբարշտությունները, և սաստիկ են ձեր մեղքերը։ Ոտնակոխ էիք անում արդարին՝ կաշառքներ առնելով, և մոլորեցնում էիք աղքատին դռների առաջ։

13Դրա համար նա, ով իմաստուն է, այն ժամանակ կլռի, քանի որ ժամանակը չար է։

14Բարի՛ն փնտրեք և ոչ թե չարը, որպեսզի ապրեք, և Տերը՝ Ամենակալ Աստված, կլինի ձեզ հետ. ինչպես որ ասացիք՝

15«Ատեցինք չարիքը և սիրեցինք բարին»։ Արդարադատությո՛ւն հաստատեք ձեր դռների առաջ, որպեսզի Տերը՝ Աստված, ողորմի Հովսեփի մնացորդներին։

16Դրա համար այսպես է ասում Տերը՝ Ամենակալ Աստված. «Բոլոր հրապարակներում՝ կոծ, և բոլոր ճանապարհներին վա՜յ, վա՜յ է ասվելու. մշակը կկանչվի սգի ու կոծի և ողբալացի.

17բոլոր ճանապարհներին կոծ կլինի, որովհետև անցնելու եմ քո միջով»,- ասում է Տերը։

18«Վա՜յ նրան, ով ցանկանում է Տիրոջ օրը. ի՞նչ գործ ունեք դուք Տիրոջ օրվա հետ. այն խավար է և ոչ թե լույս։

19Ինչպես օրինակ, եթե մարդ փախչի առյուծի երեսից, և նրան արջ հանդիպի, տուն փախչի և իր ձեռքը հենի պատին, և նրան օձը խայթի,

20մի՞թե խավար չէ Տիրոջ օրը և ոչ թե լույս. աղջամղջային է, և նրա մեջ ճաճանչ չկա»։

21«Ատեցի, մերժեցի ձեր տոները և ձեր տարեկանները չեմ հոտոտի։

22Քանի որ եթե մատուցեք ձեր ողջակեզներն ու զոհերը, չեմ ընդունի և ձեր փրկության հայտնի զոհաբերություններին ես չեմ նայի։

23Հեռո՛ւ տար ինձնից քո երգերի ձայնը, և քո սրինգների նվագը ես չեմ լսի։

24Բայց թող հորդի արդարադատությունը ջրի պես, և արդարությունը՝ անհուն հեղեղի պես։

25Մի՞թե ողջակեզներ և զոհեր մատուցեցիք ինձ այնտեղ՝ անապատում, քառասուն տարի, ո՛վ Իսրայելի տուն։

26Եվ վերցրիք Մողոքի խորանը և Հռեմփայի՝ ձեր աստծու աստղը և նրանց արձանները, որ պատրաստեցիք ձեզ համար։

27Եվ կփոխադրեմ ձեզ Դամասկոսից այն կողմ»,- ասում է Տերը. Ամենակալ Աստված է նրա անունը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for Amos 5.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.