Bible

Transform

Your Worship Experience with Great Ease

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Samuel 4

:
Armenian - NEA
1 Երբ Սավուղի որդի Հեբուսթեն լսեց, որ Աբենները մահացել է Քեբրոնում, նրա ձեռքերը թուլացան, և Իսրայելի բոլոր այրերը վհատվեցին։
2 Սավուղի որդի Հեբուսթեն ուներ գնդերի երկու զորապետներ, որոնցից մեկի անունն էր Բաանա, իսկ մյուսինը՝ Ռեքաբ, Բենիամինի ցեղից բերովթացի Ռեմոնի որդիները։ Բերովթը Բենիամինի երկրի մասն էր կազմում։
3 Բերովթացիները Գեթթայիմ փախան և իբրև պանդուխտ՝ այնտեղ են ապրում մինչև այսօր։
4 Սավուղի որդի Հովնաթանը հինգ տարեկան, ոտքից հաշմանդամ որդի ուներ. Սավուղի և նրա որդի Հովնաթանի մահվան գույժը Հեզրայելից հասնելուց հետո մանկան դայակը, նրան վերցնելով, փախել էր։ Եվ ահա երբ նրանք շտապ փախչում էին, մանուկն ընկել էր ու ոտքը վնասել։ Նրա անունը Մեմփիբոսթե էր։
5 Բերովթացի Ռեմոնի որդիները՝ Ռեքաբն ու Բաանան, գնացին և օրվա տոթ ժամին մտան Հեբուսթեի տունը։ Նա կեսօրին ննջում էր անկողնում։
6 Տան դռնապանը ցորեն մաքրելիս նիրհել էր ու քուն մտել։ Ռեքաբ և Բաանա եղբայրները գաղտագողի
7 տուն մտան։ Հեբուսթեն սենյակում ննջում էր իր անկողնում։ Հարվածեցին նրան, սպանեցին, կտրեցին նրա գլուխը և այն վերցնելով՝ ամբողջ գիշերը գնացին արևելյան ճանապարհով։
8 Հեբուսթեի գլուխը բերեցին Քեբրոն՝ Դավթի մոտ, և ասացին արքային. «Ահա քո թշնամու՝ Սավուղի որդի Հեբուսթեի գլուխը, որը քո մահն էր նյութում։ Տերը մեր տեր արքայի համար վրեժխնդիր եղավ նրա թշնամիներից, ինչպես այսօր վրեժխնդիր եղավ քո թշնամի Սավուղից և նրա սերնդից»։
9 Դավիթը Բերովթացի Ռեմոնի որդիներ Ռեքաբին ու նրա եղբայր Բաանային պատասխանեց՝ ասելով. «Վկա է Տերը, որ ինձ փրկեց ամեն նեղությունից։
10 Նա, ով պատմել էր ինձ, թե Սավուղը մեռավ, նրան թվում էր՝ ինձ ավետիս էր տալիս, իսկ ես բռնեցի նրան Սիկելակում ու սպանեցի, մինչդեռ պետք է աչքալուսանք տայի։
11 Արդ, դուք՝ չա՛ր մարդիկ, իր տանը՝ անկողնում, սպանել եք արդար մարդու։ Հիմա ես նրա արյունը պետք է պահանջեմ ձեզանից, ձեզ պիտի վերացնեմ երկրից»։
12 Դավիթը հրաման տվեց իր զինվորներին, որոնք սպանեցին նրանց, կտրեցին նրանց ձեռքերն ու ոտքերը և դրանք կախեցին Քեբրոնի աղբյուրի վրա, իսկ Հեբուսթեի գլուխը թաղեցին Քեբրոնում, Ների որդի Աբենների գերեզմանում։