Bible

Say Goodbye

To Clunky Software & Sunday Tech Stress!

Try RisenMedia.io Today!

Click Here

2 Corinthians 2

:
Armenian - NEA
1 Բայց ես ինքս որոշեցի չգալ ձեզ մոտ, որպեսզի ևս մեկ անգամ չտրտմեցնեմ ձեզ.
2 որովհետև, եթե ե՛ս տրտմեցնեմ ձեզ, էլ ո՞վ կուրախացնի ինձ, եթե ոչ նրանք, որոնց ես տրտմություն պատճառեցի։
3 Եվ այս ամենը գրեցի նրա համար, որ երբ գամ, տրտմություն չկրեմ նրանցից, որոնցով պետք է ուրախանամ. վստահ եմ ձեր բոլորի վրա, որ իմ ուրախությունը ձեր բոլորինն է։
4 Իսկապես, մեծ վշտի և սրտի նեղության պատճառով ձեզ գրեցի առատ արտասուքներով, ո՛չ որպեսզի տրտմեք, այլ իմանաք իմ անսահման սերը, որն ունեմ ձեր հանդեպ։
5 Իսկ եթե ինչ-որ մեկը տրտմեցրեց, ոչ թե միայն ինձ տրտմեցրեց, այլ, չափազանցրած չլինելու համար, նաև որոշ չափով ձեզ բոլորիդ։
6 Այդպիսի մեկի համար բավական է այն պատիժը, որը տրվեց շատերից։
7 Այսուհետև, ընդհակառակը, դուք ավելի պետք է ներեք և մխիթարեք նրան, որպեսզի չափազանց տրտմությունից չխորտակվի։
8 Ուստի աղաչում եմ ձեզ, որ նրա հանդեպ վերստին սեր ցույց տաք։
9 Այդ իսկ պատաճով էլ գրեցի, որպեսզի ձեզ փորձեմ և տեսնեմ, թե ամեն ինչում հնազա՞նդ եք։
10 Եթե մեկին ներեք, ես էլ կներեմ, քանի որ ես էլ, երբ որևէ բան ներում եմ, ձեզ համար եմ ներում՝ ի դեմս Քրիստոսի,
11 որպեսզի չլինի թե խաբվենք սատանայից, որովհետև լավ տեղյակ ենք նրա խորհուրդներին։
12 Երբ ես հասա Տրովադա՝ Քրիստոսի Ավետարանը քարոզելու, և չնայած Տերն ինձ համար բացեց գործունեության դուռը,
13 իմ հոգում հանգիստ չունեցա, որովհետև ես այնտեղ չգտա Տիտոսին՝ իմ եղբորը, ուստի հրաժեշտ տալով նրանց՝ գնացի Մակեդոնիա։
14 Բայց գոհություն Աստծուն, որ մեզ միշտ մասնակից է դարձնում հաղթությանը Հիսուս Քրիստոսով և իր գիտության բուրմունքը մեր միջոցով սփռում ամենուրեք։
15 Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ թե՛ փրկության ճամփին գտնվողների մեջ, թե՛ կորստյան ճամփին գտնվողների մեջ.
16 ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք։ Եվ ո՞վ կարող է այս ամենին հասու լինել.
17 քանզի նման չենք ուրիշների, որ Աստծու խոսքի վաճառքով են զբաղվում, այլ անկեղծորեն, իբրև Աստծու կողմից ուղարկվածներ՝ Քրիստոսով խոսում ենք Աստծու առաջ։