1 Thessalonians 1NEA

1Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուդ՝ մեր Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն։

2Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն ձեր բոլորի համար՝ հիշելով մեր աղոթքների մեջ։

3Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։

4Գիտեք, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին,

5որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ինչպե՛ս ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։

6Եվ դուք, նմանվելով մեզ և Տիրոջը, Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ընդունեցիք Խոսքը սաստիկ նեղության մեջ՝

7օրինակ դառնալով Մակեդոնիայում և Աքայիայում գտնվող բոլոր հավատացյալների համար։

8Արդարև, Աստծու Խոսքը ձեր միջոցով թնդաց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև Աստծու հանդեպ ձեր ունեցած հավատը սփռվեց ամենուրեք, ուստի կարիք չունենք այդ մասին խոսելու,

9որովհետև հենց մարդիկ իրենք են պատմում մեր մասին, թե ինչպե՛ս եղավ մեր մուտքը ձեր մեջ, և թե ինչպե՛ս կուռքերից դարձաք դեպի Աստված՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն

10և երկնքից սպասելու նրա Որդուն, որին նա հարություն տվեց մեռելներից, Հիսուսին, որ փրկելու է մեզ գալիք բարկությունից։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Thessalonians 1.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.