1 Peter 2NEA

1Ուրեմն դեն գցելով ամեն չարություն, նենգություն, կեղծիք, նախանձ ու չարախոսություն,

2իբրև նորածին երեխաներ՝ միշտ փափագո՛ղ եղեք բանական և անխարդախ կաթին, որպեսզի նրա միջոցով աճեք փրկության համար,

3քանի որ արդեն ճաշակել եք, որ քաղցր է Տերը։

4Մոտեցե՛ք նրան՝ կենդանի Վեմին, որը, թեպետ մարդկանցից անարգված, բայց Աստծու առաջ ընտրյալ ու թանկագին է։

5Եվ դուք՝ իբրև կենդանի վեմեր, կառուցվում եք որպես հոգևոր տաճար անարատ քահանայության համար, որպեսզի Հիսուս Քրիստոսի միջոցով մատուցեք Աստծուն հաճելի հոգևոր զոհեր.

6քանզի Գրքում էլ կա, թե՝ «Ահավասիկ ընտիր վեմ եմ դնում Սիոնի մեջ, թանկագին անկյունաքար, և ով նրան հավատա, ամոթով չպիտի մնա» ։

7Ուրեմն ձեզ՝ հավատացյալներիդ համար՝ թանկագին վեմ, իսկ անհավատների համար՝ «Այն վեմը, որն անարգեցին շինողները, նա եղավ անկյունաքար» ։

8Վեմ գլորման և վեմ գայթակղության, որով գայթակղվում են խոսքին անհնազանդ եղողները, և նրանք հենց այդ բանի համար էլ սահմանված էին։

9Բայց դուք ընտիր ցեղ եք, թագավորություն, քահանայություն, սուրբ ազգ, Աստծու սեփական ժողովուրդ, որպեսզի հռչակեք նրա առաքինությունները, որ ձեզ խավարից իր սքանչելի լույսին կանչեց։

10Դուք մի ժամանակ ժողովուրդ չէիք, բայց այժմ Աստծու ժողովուրդն եք. դուք ողորմություն չէիք գտել, այժմ ողորմություն գտաք։

11Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև պանդուխտների և նժդեհների, որ հեռու մնաք մարմնավոր ցանկություններից, որոնք պայքարում են հոգու դեմ,

12և ցույց տաք ձեր պարկեշտ վարքը հեթանոսների մեջ, որպեսզի այն բանում, որ ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա այցելության օրը։

13Հնազա՛նդ եղեք մարդկային ամեն իշխանության ի սեր Տիրոջ՝ թե՛ թագավորին, որպես գերագույն,

14թե՛ կառավարիչներին, որպես նրա կողմից ուղարկվածների՝ չարագործներին պատժելու, իսկ օրենքը պահողներին՝ գովելու.

15որովհետև Աստծու կամքն այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց տգիտությունը։

16Ապրե՛ք որպես ազատներ և ազատությունն իբրև չարիքի պատրվակ մի՛ բռնեք, այլ ապրե՛ք որպես Աստծու ծառաներ։

17Հարգե՛ք բոլորին, սիրե՛ք եղբայրությունը, վախեցե՛ք Աստծուց, պատվե՛ք թագավորներին։

18Ծառանե՛ր, ամեն ինչում երկյուղով հնազա՛նդ եղեք տերերին, ոչ միայն բարիներին և հեզաբարոներին, այլև դաժաններին,

19քանի որ Աստծուց է այն շնորհը, երբ մեկը հանիրավի տանջվում է բարի խղճով.

20քանզի ի՞նչ երախտիք հարվածները հանդուրժելու մեջ, եթե արդեն մեղք եք գործել։ Իսկ եթե բարիք գործեք և չարչարվեք ու համբերեք, այդ շնորհ է Աստծու մոտ.

21որովհետև հենց այդ բանի համար կոչվեցիք, քանզի Քրիստոս էլ ձեզ համար մեռավ և ձեզ օրինակ թողեց, որ իր հետքերով գնաք։

22Նա «մեղք չգործեց, և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ» ։

23Նախատվելով՝ նա չնախատեց, չարչարվելով՝ չսպառնաց, այլ հանձնվեց արդար դատավորին։

24Նա մեր մեղքերն իր մարմնով բարձրացրեց խաչափայտի վրա, որպեսզի մենք, զերծ լինելով մեղքերից, արդարության կենակից լինենք. նրա վերքերով բժշկվեցիք դուք։

25Մոլորյալ ոչխարների պես էիք, իսկ այժմ դարձաք դեպի ձեր հոգիների Հովիվը և Տեսուչը։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Peter 2.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.