1 Kings 4NEA

1Սողոմոն արքան թագավորում էր Իսրայելի վրա,

2ու սրանք էին նրա իշխանները. Ազարիան՝ Սադովկ քահանայի որդին,

3Սիսայի որդիներ Ելիարեփն ու Աքիան՝ քարտուղարներ, Աքիլիդի որդի Հովսափատը՝ ժամանակագիր,

4Հովիդայեի որդի Բանեան՝ սպարապետ, Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ,

5Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանա և արքայի խորհրդատու,

6Աքիսարը՝ ընդհանուր կալվածքների վերակացու, Ելիակը՝ պալատի տնտես, Սափի որդի Ելիափը՝ արքունապետ և Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։

7Սողոմոնն ամբողջ Իսրայելում ուներ տասներկու գործակալներ, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս ուտեստեղեն էր մատակարարում արքային ու նրա ընտանիքին։

8Ահա նրանց անունները. Ովրի որդի Բեինը՝ Եփրեմի լեռան վրա,

9Դակարի մի որդին՝ Մաքմասում, Սալաբիմում, Բեթսամյուսում ու Այիլոմում մինչև Բեթանան,

10Եսդի որդին՝ Արաբովթում։ Նրան էին պատկանում Սոկքովթն ու ամբողջ Ոփերի երկիրը։

11Ամինադաբի որդին՝ ամբողջ Նեփադորում։ Սողոմոնի դուստր Տափաթը նրա կինն էր։

12Այելովթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում և Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մոտ է՝ Հեզրայելից ներքև, և տարածվում է Բեթսանից մինչև Աբելմաուլա և Մամբրալա։

13Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։

14Ադդովի որդի Այինադաբը՝ Մաանայիմում,

15Աքիմասը՝ Նեփթաղիմում։ Նա Սողոմոնի դուստր Մասմեաթին կնության էր առել։

16Քուսիի որդի Բաանասը՝ Ասերում և Բաալոթում։

17Ելի որդի Սեմեին՝ Բենիամինում։

18Ադայի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում, ամորհացիների թագավոր Սեհովնի ու Բասանի թագավոր Օվգի երկրում։ Նաբիփը՝ Հուդայի երկրում։

19Փարուայի որդի Հովսափատը՝ Իսաքարում։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Kings 4.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.