1Հուդայի որդիները՝ Փարես, Եսրոմ, Քարմի, Ովր, Սուբաղ,
2իսկ նրա որդին՝ Րիա։ Սուբաղը ծնեց Հեթին, Հեթը ծնեց Աքիսայիին ու Ղադային։ Սրանք Սարաթիայի սերունդն են։
3Սրանք են Ետամի որդիները՝ Հեսրայել, Հեսմա և Գաբես, իսկ նրանց քրոջ անունն էր Եսեղեփոն։
4Գեդուրի հայրը Փանուելն էր, իսկ Օվսանի հայրը՝ Եզերը։ Սրանք են Բեթղեհեմի հայր Եփրաթայի անդրանիկ որդի Ովրի որդիները։
5Թեկուայի հայր Ասքուրը երկու կին ուներ՝ Աաղա ու Նոոբա։
6Նոոբան նրա համար ծնեց Օքոզամին, Նեփադին, Թեմանին և Ասթերանին։ Սրանք բոլորը Նոոբայի որդիներն են։
7Աաղայի որդիները՝ Նարեթ, Ասաար և Եթնադի։
8Եվ Կովսը ծնեց Եգովբին և Սոբեբային։ Սրանք են Հարիմի որդու՝ Հռեքաբի եղբոր սերունդները։
9Գաբեսն առավել հայտնի էր, քան իր եղբայրները, և մայրը նրա անունն Իգաբես դրեց՝ ասելով. «Ծնեցի նրան Գաբեսի նման»։
10Իգաբեսը դիմեց Իսրայելի Աստծուն՝ ասելով. «Օրհնի՛ր ինձ, ընդարձակի՛ր իմ սահմանները, ձեռքդ ինձ վրա թող լինի, և իմաստությո՛ւն տուր, որ չնսեմանամ»։ Եվ Աստված նրան տվեց այն ամենը, ինչ նա խնդրել էր։
11Եսքասի հայր Քաղեբը ծնեց Մաքիրին, որն Ասաբոնի հայրն էր։
12Ասաբոնը ծնեց Հատրոփային, Փեսեին, Թանային՝ Նաասա քաղաքի հորը՝ կենեզացի Եսեղոնի եղբորը։ Սրանք Հռեփի բնակիչներն են։
13Կենեզի որդիները՝ Գոթոնիել և Սարայիա, իսկ Գոթոնիելի որդին՝ Աթաթ։
14Մանաթին ծնեց Գոփորային, իսկ Սարայիան ծնեց Գերսասիմի հայր Հաբաբին։ Սրանք հյուսներ էին։
15Հեփոնեի որդի Քաղեբի որդիները՝ Եռա, Աղա և Նաամ, իսկ Աղայի որդին՝ Կենեզ։
16Հայելի որդիները՝ Ղեզիփաղի, Զեփա, Թիրա և Եսրայել։
17Եսրիելի որդիները՝ Հեթեր, Մովրադ, Գափեր և Աղոն։ Հեթերը ծնեց, Մարովնին, Հեսմային, Այիսբային՝ Սեթեմոնի հորը։
18Նրա կինը ծնեց Հարեդին՝ Գեդովրի հորը, Հաբարին՝ Սաքովնի հորը, և Հեքթիելին՝ Զովնանի հորը։ Սրանք Մորեդի կնոջ՝ փարավոնի դուստր Բեթթիայի ծնած որդիներն են։
19Օվդիայի կնոջ՝ Նաքիմի քրոջ որդիներն են Կեսիայի հայր Դանան և Հովմամի հայր Սիմեոնը, իսկ Կեիլայի հայր Նայեմի որդիները՝ Օտարմին, Հեսթեմոնը և Մաքաթին։
20Սիմեոնի որդիները՝ Ամնոն, Անանի որդի Հռաննոն և Թիղոն։ Հեսեի որդին՝ Զովքաթ, և Զովքաթի որդիները։
21Հուդայի որդի Սեղումի որդիները. Ղեքադի հայրը՝ Էր, Մարեսի հայրը՝ Ղադաա, Եսոբայի տան կտավագործների սերունդները, Հովակիմ,
22Քուզեբի բնակիչները, Հովաս, Սարափ, որոնք բնակվեցին Մովաբում, և Աբեթարը նրանց վերադարձրեց Նաթուկիմ։
23Սրանք բրուտներ էին, որոնք բնակվում էին Անատիմում ու Սադերայում թագավորի հետ, նրա թագավորության մեջ։ Սրանք զորացան և բնակվեցին այնտեղ։
24Շմավոնի որդիները՝ Նաբուել, Համին, Հարիբ, Զարեհ, Սավուղ։
25Սավուղի որդին՝ Սաղեմ, նրա որդին՝ Բասան, նրա որդին՝ Ասեման, նրա որդին՝ Մազբա,
26նրա որդին՝ Ամուել, նրա որդին՝ Սաբուդ, նրա որդին՝ Զաքուր, նրա որդին՝ Սեմեի։
27Սեմեին ուներ վեց որդիներ ու տասը դուստրեր, բայց նրա եղբայրները շատ որդիներ չունեին, և նրանց ամբողջ տոհմը Հուդայի որդիների նման չբազմացավ։
28Նրանք բնակվեցին Բերսաբինում, Սամաայում, Մովղադայում, Սերսուղայում,
29Բաաղայում, Քոասոմում, Թուղադայում,
30Բաթուղում, Երմայում, Սիկիղակում,
31Բեթմարքաբորում, Սեովսիմի կեսում և Բարուսեովրիմի տանը։ Սրանք էին նրանց քաղաքներն ու գյուղերը մինչև Դավիթ արքան։
32Նաև Երամը, Երեմոնը, Թոքանը, Եսանը, Թեկենը՝ հինգ քաղաք,
33և այդ բոլոր քաղաքների շուրջը՝ մինչև Բաաղ սփռված նրանց գյուղերը. սրանք են նրանց կալվածքներն ու նրանց սերնդաբանությունը։
34Մոսոբաբ, Ամաղեկ, Ամասիայի որդի Հովսիա,
35Հովել, Ասիելի որդի Սարիայի որդի Սաբիայի որդի Հեու,
36Եղիոնե, Հեկեբա, Հասթե, Հասուիա, Ասայիա, Եդիել, Իսմայել, Բանեա,
37Սամուեայի որդի Սամարիայի որդի Հեդիայի որդի Աղովնի որդի Սեփերի որդի Զուզա։
38Այս անուն առ անուն հիշվածները իրենց տոհմերի իշխաններն էին, որոնց հայրերի տոհմերը շատ էին բազմացել։
39Սրանք գնացին, մինչև որ հասան Գերարա, մինչև Գայի արևելյան կողմը, որ իրենց հոտերի համար արոտավայր որոնեն։
40Նրանք բազմաթիվ ու լավ արոտավայրեր գտան, մի ընդարձակ երկիր իրենց առաջ, որտեղ խաղաղություն ու հանդարտություն էր տիրում, որովհետև նախկինում Քամի որդիներն էին այստեղ բնակվել։
41Անուն առ անուն հիշատակված այս մարդիկ Հուդայի Եզեկիա արքայի օրոք եկան և հարվածեցին նրա բնակիչներին ու մինեցիներին, որոնց գտան այնտեղ, բնաջնջեցին նրանց մինչև այսօր և բնակվեցին նրանց փոխարեն, որովհետև իրենց հոտերի համար այնտեղ արոտավայրեր էին գտել։
42Նրանցից ոմանք՝ Շմավոնի որդիներից հինգ հարյուր մարդ, գնաց Սեիր լեռը, իսկ Հեթեսիայի որդիներ Փաղատիան, Նովադիան, Հռափայիան ու Օզիելը դարձան նրանց իշխանները։
43Նրանք կոտորեցին Ամաղեկից մնացած վերապրածներին և այստեղ բնակվեցին մինչև այսօր։