1 Chronicles 26NEA

1Ահա և դռնապանների դասակարգումները. Կորխի սերնդից՝ Ասափի որդիներից Կորիսի որդի Մոսողամ։

2Մոսողամի որդիները. անդրանիկը՝ Զաքարիա, երկրորդը՝ Հադիել, երրորդը՝ Զաբադիա, չորրորդը՝ Նաթանա,

3հինգերորդը՝ Ովլամ, վեցերորդը՝ Հովնաթան, յոթերորդը՝ Ելիովնե։

4Աբդեդոմի որդիները՝ անդրանիկը՝ Սամեա, երկրորդը՝ Հովզաբադ, երրորդը՝ Հովադա, չորրորդը՝ Սաքար, հինգերորդը՝ Նաթանայել,

5վեցերորդը՝ Ամիել, յոթերորդը՝ Իսաքար, ութերորդը՝ Փելաթի։ Արդարև, Աստված օրհնել էր Իդիթոմին։

6Նրա անդրանիկ որդի Սամեան ծնեց որդիներ, որոնք իրենց հոր տան գլխավորներն էին, քանզի հզոր էին։

7Սամեայի որդիները՝ Գոթնի, Ռափայել, Հովբեդ, Ելզաբեթ, Աքիու և իր եղբայրները, որոնք զորեղ մարդիկ էին, Ելիու, Սամաքիա և Իզբակոս։

8Սրանք բոլորը Աբդեդոմի որդիներն էին. իրենք, իրենց որդիներն ու եղբայրները հզոր մարդիկ էին ու վարժ սպասավորություն էին կատարում։ Աբդեդոմի որդիները վաթսուներկու հոգի էին։

9Մոսողամի որդիներն ու եղբայրները տասնութ քաջ մարդիկ էին։

10Մերարիի որդիներից Ովսան ուներ որդիներ. Շամարին գլխավորն էր (թեև նա անդրանիկը չէր, սակայն հայրը նրան առաջնորդ կարգեց),

11երկրորդը Քեղկիան էր, երրորդը՝ Նաաբելը, չորրորդը՝ Զաքարիան։ Սրանք բոլորը Ովսայի որդիներն ու եղբայրներն էին՝ տասնչորս հոգի։

12Սրանց բաժին ընկավ դռների պահպանությունը. նրանք իրենց եղբայրների նման, ըստ իրենց առաջնորդների, պաշտոն ունեին՝ սպասավորելու Տիրոջ տանը։

13Նրանք՝ մեծ թե փոքր, ըստ իրենց ազգատոհմի տների, վիճակ գցեցին յուրաքանչյուր դռան համար։

14Արևելյան դռան վիճակն ընկավ Սեմեիին ու նրա որդի Զաքարիային։ Խորհրդական Հովադի համար վիճակ գցեցին, և նրան բաժին ընկավ հյուսիսային կողմը։

15Աբդեդոմին բաժին ընկավ հարավային կողմը, իսկ նրա որդիներին՝ գանձատունը։

16Ովսային բաժին ընկավ արևմտյան կողմը՝ զառիվերի վրա գտնվող ներքին սենյակի դռնով հանդերձ։ Դռնապանները կանգնում էին.

17արևելյան կողմում՝ օրական վեց ղևտացի, հյուսիսային կողմում՝ չորս, հարավային կողմում՝ ևս չորս, գանձատան մոտ՝ երկուական՝ իրար փոխարինելու համար,

18արևմտյան կողմում՝ չորս, իսկ ճանապարհի վրա՝ երկուական՝ իրար փոխարինելու համար։

19Այս է Կորխի որդիների և Մերարիի որդիների դռնապանների դասակարգումը։

20Ղևտացիներն իրենց եղբայրներով հանդերձ Տիրոջ տան գանձերն ու սրբազան գանձերն էին հսկում։

21Գերսովնի որդի Լադանի որդիները. Գերսովնի որդի Լադանի ազգատոհմի իշխաններն էին Հեիելը,

22նրա որդիներն էին Զեթամ և Հովել եղբայրները, որոնք Տիրոջ տան գանձերի վերակացուներն էին։

23Ամրիմից ու Իսահառից էին սերել Քեբրոնն ու Ոզիելը։

24Մովսեսի որդի Գերսամի որդի Սեբիելը գանձերի ավագ վերակացուն էր։

25Նրա եղբայրներն էին. Եղիազարի որդի Աբիան, նրա որդի Հուսեեն, սրա որդի Հովրամը, նրա որդի Զեքրին, նրա որդի Սալոմոթը։

26Այս Սալոմոթն ու իր եղբայրները վերակացու էին այն բոլոր սրբազան գանձերի վրա, որ նվիրել էին Դավիթը, տոհմերի իշխանները, հարյուրապետները, հազարապետները և զորքի հրամանատարները։

27Դրանք ավար էին վերցված քաղաքներից, և դրանց մի մասը հատկացված էր, որ Աստծու տան շինության աշխատանքները չնվազեն։

28Այն ամենը, ինչ նվիրել էին Սամուել մարգարեն, Կիսի որդի Սավուղը, Ների որդի Աբեններն ու Շարուհիի որդի Հովաբը, Սալոմոթի ու նրա եղբայրների ձեռքում էին։

29Հեսսարի սերնդից Քոնոնիան և նրա որդիները Իսրայելի արտաքին գործերն էին տնօրինում, որ գրագրություն ու դատ անեն։

30Քեբրոնի սերնդից Ասաբիան ու իր եղբայրները՝ հազար յոթ հարյուր զորավոր մարդիկ, վերակացու էին Իսրայելի վրա Հորդանան գետից այն կողմ՝ արևմտյան մասում, Տիրոջ պաշտամունքի բոլոր հարցերով և արքունի գործերով։

31Քեբրոնի սերնդից՝ Քեբրոնի ազգատոհմի իշխան Ուրիան։ Դավթի թագավորության քառասուներորդ տարում նրանք ըստ իրենց ազգատոհմերի մարդահամարի ենթարկվեցին, և նրանց մեջ գտնվեցին հզոր մարդիկ գաղաադացիների Հազեր բնակավայրում։

32Նրա եղբայրները՝ երկու հազար յոթ հարյուր հզոր մարդիկ, տոհմերի իշխաններ էին։ Դավիթ արքան նրանց Ռուբենի ու Գադի ցեղերի և Մանասեի կես ցեղի գնդի վերակացու նշանակեց Աստծու և արքայի բոլոր գործերի համար։

© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

Choose Translation

Switch translation for 1 Chronicles 26.

Reading Settings

Paragraph viewDisplay verses as flowing paragraphs instead of individual lines
Show verse numbersDisplay verse numbers inline
Red letterHighlight the words of Christ in red

Sign in to save your reading preferences across sessions.