Bible

Create

Inspiring Presentations Without Hassle

Try Risen Media.io Today!

Click Here

1 Thessalonians 1

:
Armenian - NEA
1 Պողոսը, Սիղվանոսը և Տիմոթեոսը՝ թեսաղոնիկեցիների եկեղեցուդ՝ մեր Հայր Աստծով և Տեր Հիսուս Քրիստոսով։ Շնո՜րհ ձեզ և խաղաղությո՜ւն։
2 Միշտ գոհություն ենք հայտնում Աստծուն ձեր բոլորի համար՝ հիշելով մեր աղոթքների մեջ։
3 Աստծու և մեր Հոր առջև անդադար հիշում ենք ձեր գործնական հավատը, վաստակաշատ սերը և մեր Տեր Հիսուս Քրիստոսի հանդեպ ունեցած հարատև հույսը։
4 Գիտեք, Աստծուց սիրվա՛ծ եղբայրներ, ձեր ընտրված լինելու մասին,
5 որովհետև մեր Ավետարանը ձեր մեջ չտարածվեց միայն խոսքով, այլ նաև զորությամբ, Սուրբ Հոգով և կատարյալ վստահությամբ, ինչպես նաև գիտեք, թե ինչպե՛ս ապրեցինք ձեր մեջ ձեզ համար։
6 Եվ դուք, նմանվելով մեզ և Տիրոջը, Սուրբ Հոգու պարգևած ուրախությամբ ընդունեցիք Խոսքը սաստիկ նեղության մեջ՝
7 օրինակ դառնալով Մակեդոնիայում և Աքայիայում գտնվող բոլոր հավատացյալների համար։
8 Արդարև, Աստծու Խոսքը ձեր միջոցով թնդաց ոչ միայն Մակեդոնիայում և Աքայիայում, այլև Աստծու հանդեպ ձեր ունեցած հավատը սփռվեց ամենուրեք, ուստի կարիք չունենք այդ մասին խոսելու,
9 որովհետև հենց մարդիկ իրենք են պատմում մեր մասին, թե ինչպե՛ս եղավ մեր մուտքը ձեր մեջ, և թե ինչպե՛ս կուռքերից դարձաք դեպի Աստված՝ ծառայելու կենդանի ու ճշմարիտ Աստծուն
10 և երկնքից սպասելու նրա Որդուն, որին նա հարություն տվեց մեռելներից, Հիսուսին, որ փրկելու է մեզ գալիք բարկությունից։