Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Samuel 5

:
Armenian - NEA
1 Այլազգիները Աստծու տապանակը վերցրին ու այն Աբենեզերից տարան Ազովտոս։
2 Այլազգիները Տիրոջ տապանակը տարան Դագովնի տաճարը և դրեցին Դագովնի կողքին։
3 Հաջորդ օրը՝ վաղ առավոտյան, ազովտացիները զարթնեցին, մտան Դագովնի տաճարը և տեսան, որ Դագովնը Տիրոջ տապանակի առջև երեսնիվայր ընկած է։ Նրանք բարձրացրին Դագովնը և դրեցին իր տեղը։ Տիրոջ ձեռքը բարձրացավ ազովտացիների վրա։ Նա չարչարեց նրանց և թութքով հարվածեց ողջ Ազովտոսն ու նրա սահմանները։
4 Երբ հաջորդ առավոտ նորից կանուխ զարթնեցին, տեսան, որ Դագովնը Տիրոջ Ուխտի տապանակի առջև երեսնիվայր ընկած է, Դագովնի գլուխն ու ոտքի [𝕸 չունի, Ο΄ ձեռքի ] երկու թաթերը ջարդված են ու գետնին ցրված, ձեռքի երկու դաստակները ընկած են դռան սեմին. Դագովնի միայն իրանն էր մնացել։
5 Այդ պատճառով է, որ Դագովնի քրմերն ու բոլոր նրանք, ովքեր մտնում են Դագովնի տաճարը, մինչև օրս Ազովտոսի Դագովնի տաճարի սեմին ոտք չեն դնում, այլ ցատկելով վրայից են անցնում։
6 Եվ Տիրոջ ձեռքը ծանրացավ Ազովտոսի վրա. թութքով հիվանդացրեց նրանց, նրանց դաշտերում վխտալ տվեց մկներին, և քաղաքում մահ ու խառնակություն եղավ։
7 Այս դեպքը տեսնելով՝ Ազովտոսի բնակիչներն ասացին. «Աստծու տապանակը թող չմնա մեզ մոտ, քանի որ Նրա ձեռքը բարձրացավ մեր և մեր աստծու՝ Դագովնի վրա»։
8 Նրանք մարդ ուղարկեցին և այլազգիների բոլոր իշխաններին իրենց մոտ հավաքելով՝ ասացին. «Իսրայելի Աստծու տապանակն ի՞նչ անենք»։ Գեթացիներն ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը թող մեզ մոտ փոխադրվի»։ Եվ Աստծու տապանակը փոխադրվեց Գեթ։
9 Երբ տապանակն այնտեղ փոխադրվեց, Տիրոջ ձեռքը բարձրացավ այդ քաղաքի վրա. շատ մեծ խռովություն բարձրացավ, Տերը քաղաքի մարդկանց՝ փոքրից մինչև մեծերը, չարչարեց, նրանց հարվածեց թութքով, և գեթացիները թութքով տառապեցին։
10 Աստծու տապանակը ուղարկեցին Ասկաղոն։ Երբ Աստծու տապանակը մտավ Ասկաղոն, ասկաղոնացիները բողոք բարձրացրին՝ ասելով. «Իսրայելի Աստծու տապանակն ինչո՞ւ մեզ մոտ բերեցիք, որ մեզ և մեր ժողովրդին սպանեք»։
11 Մարդ ուղարկեցին, հավաքեցին այլազգիների բոլոր իշխաններին ու ասացին. «Իսրայելի Աստծու տապանակը հե՛տ ուղարկեք, թող մնա իր տեղում, որ մեզ ու մեր ժողովրդին չկոտորի»։ Մի մահառիթ սոսկում էր պատել ամբողջ քաղաքն այն բանից հետո, երբ Իսրայելի Աստծու տապանակը այնտեղ էր մտել։
12 Մահից ազատվելով՝ կենդանի մնացած մարդիկ թութքով էին տառապում, և քաղաքի աղաղակը երկինք բարձրացավ։