Bible

Power Up

Your Services with User-Friendly Software

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Peter 3

:
Armenian - NEA
1 Այսպես էլ դուք, կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր ամուսիններին, որպեսզի, եթե նրանցից ոմանք չհնազանդվեն Խոսքին, իրենց կանանց ընթացքի շնորհիվ և առանց խոսքի իմացության իսկ շահեն՝
2 նկատի ունեցած լինելով ձեր երկյուղած և պարկեշտ ընթացքը,
3 որին թող արգելք չլինի ձեր արտաքինը՝ զարդարված հյուսքերով, ոսկեհուռ վարսակալներով կամ պճնագեղ զգեստներով,
4 այլ սրտի ներսի՛ մարդը՝ հեզ և հանդարտ հոգու անեղծությամբ, ինչ որ շատ ավելի արժեք է ներկայացնում Աստծու առաջ։
5 Մի ժամանակ այսպես էին իրենք իրենց զարդարում Աստծու վրա հույս դրած կանայք, որոնք հնազանդվում էին իրենց ամուսիններին,
6 ինչպես, օրինակ, Սառան, որ հնազանդ էր Աբրահամին և նրան իր տերն էր կոչում։ Դուք էլ նրա զավակները եղաք. բարեգո՛րծ եղեք և ոչ մի բանից մի՛ սարսափեք։
7 Նույնպես և դուք, ամուսիննե՛ր, իմաստությամբ ու փոխըմբռնումո՛վ ապրեք ձեր կանանց հետ, նրանց վերաբերվե՛ք իբրև դյուրաբեկ անոթի, հարգե՛ք իբրև կյանքի շնորհի բաժնեկիցների, որպեսզի ձեր աղոթքներին արգելք եղող բաներ չլինեն։
8 Եվ ամենագլխավորը, եղե՛ք համախորհուրդ, կարեկից, եղբայրասեր, ազնվագութ, խոնարհ.
9 չարի փոխարեն չար մի՛ հատուցեք կամ նախատինքի փոխարեն՝ նախատինք, այլ, ընդհակառակը, օրհնեցե՛ք, որովհետև հենց այդ բանին կոչվեցիք՝ օրհնությունը ժառանգելու։
10 Քանի որ ով ուզում է կյանքը սիրել և լավ օրեր տեսնել, թող լռեցնի իր լեզուն չար բաներ ասելուց և իր շրթունքները՝ նենգություն խոսելուց.
11 թող հետ քաշվի չարից և բարին անի, խաղաղություն փնտրի և գնա նրա հետևից,
12 որովհետև Տիրոջ աչքն արդարների վրա է, նրա ականջները՝ բաց նրանց աղոթքին, բայց Տիրոջ երեսը չարագործների դեմ է ։
13 Եվ ո՞վ է, որ պիտի չարչարի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարուն։
14 Իսկ եթե արդարության համար չարչարվեք, երանի՜ ձեզ։ Բայց նրանց երկյուղից մի՛ վախեցեք և մի՛ խռովվեք,
15 այլ Տիրոջը՝ Քրիստոսին, սո՛ւրբ պահեք ձեր սրտերում. մշտապես պատրա՛ստ եղեք պատասխան տալու ամեն մարդու, որ որևէ բան կհարցնի ձեր մեջ եղած հույսի մասին։
16 Երկյուղով ու հեզությամբ մաքուր խղճմտա՛նք ունեցեք, որպեսզի այն բանով, որ չարախոսում են ձեր մասին, ամոթահար լինեն նրանք, որ բամբասում են ձեր բարի ընթացքը Քրիստոսով.
17 որովհետև ավելի լավ է բարեգործություն անելով չարչարվել, եթե այդ է Աստծու կամքը, քան չարիք գործել։
18 Որովհետև Քրիստոսը մեկընդմիշտ չարչարվեց մեր մեղքերի համար, մի Արդար՝ անարդարների համար, որպեսզի մեզ Աստծուն մոտեցնի. թեև նա մարմնով մեռավ, Հոգին, սակայն, նրան կենդանի պահեց,
19 որով և գնաց քարոզեց բանտում եղած այն հոգիներին,
20 որոնք մի ժամանակ ապստամբել էին, երբ Աստծու համբերատարությունը երկարաձգվում էր նրանց համար մինչև Նոյի օրերը, երբ տապանն էր շինվում։ Այդ օրերին քչերը, այսինքն՝ ութ հոգի փրկվեցին ջրից։
21 Ըստ նույն օրինակի՝ այժմ փրկում է մկրտությունը (ոչ թե մարմնի կեղտը հեռացնելու համար, այլ որպես մաքուր խղճով հանձնառություն առ Աստված) Հիսուս Քրիստոսի հարության միջոցով։
22 Գնացած լինելով երկինք՝ նա Աստծու աջ կողմում է, և նրան են հնազանդվում հրեշտակները, իշխանություններն ու զորությունները։