1 Kings 5
1 Իսրայելը ծովեզերքի ավազի չափ շատ բնակիչներ ուներ, որոնք ուտում էին, խմում և ուրախանում։ Սողոմոնն իշխում էր այն բոլոր թագավորների վրա, որոնք գտնվում էին այլազգիների երկրի գետից [ Եփրատ ] մինչև Եգիպտոսի սահմանները։ Նրանք բերում էին ընծաներ ու ծառայում նրան մինչև նրա կյանքի վերջը։
2 Սողոմոնն օրական սպառում էր երեսուն քոռ նաշիհ, քառասուն քոռ ճերմակ մանր ալյուր,
3 տասն ընտիր եզներ, արոտավայրում կերակրված քսան կով և հարյուր ոչխար, չհաշված եղջերուները, այծյամներն ու տեսակ-տեսակ ընտիր պարարտ թռչուններ,
4 քանզի նա իշխում էր գետից այն կողմ գտնվող բոլոր երկրների վրա՝ Թափսայից մինչև Գազա, գետի այն կողմում եղած բոլոր թագավորությունների վրա։ Խաղաղություն էր տիրում նրա երկրում ու շրջակա բոլոր կողմերում։ Սողոմոնի իշխանության օրոք Հուդայում և Իսրայելում, Դանից մինչև Բերսաբեե, մարդիկ իրենց որթատունկերի ու թզենիների տակ ապահով կյանք էին վարում, ուտում ու խմում։ Սողոմոնն ուներ քառասուն հազար լծկան մատակ ձիեր և տասներկու հազար երիվարներ։ Գործակալները Սողոմոն արքային ամեն ամիս պարեն էին մատակարարում. արքայի սեղանից ոչ մի բան չէր պակասում։ Որտեղ գտնվում էր արքան, ըստ յուրաքանչյուրի վրա դրված հարկի՝ այնտեղ էին բերում նաև գարի ու հարդ՝ նժույգների և լծկան ձիերի համար։
5 ...
6 ...
7 ...
8 ...
9 Տերը Սողոմոնին տվեց իմաստնություն, մեծ հանճար, ծովեզերքի ավազի չափ առատ միտք։
10 Սողոմոնի իմաստնութունը շատ ավելի մեծ էր, քան բոլոր նախորդ մարդկանց ու Եգիպտոսի իմաստունների հանճարը։
11 Նա բոլոր մարդկանցից առավել իմաստուն դարձավ, ավելի իմաստուն, քան զարաացի Գեթանը, Եմանը և Մավուլի որդիներ Քաղքաղն ու Դարդանը։ Նրա համբավը տարածվել էր շրջակա բոլոր ազգերի մեջ։
12 Սողոմոնը երեք հազար առակ է հորինել, իսկ նրա օրհներգությունների թիվը հինգ հազար է։
13 Նա խոսել է ծառերի մասին՝ Լիբանանի մայրուց մինչև պատն ի վեր մագլցող զոպան, պատմել է անասունների, թռչունների ու ձկների մասին։
14 Բոլոր ազգերը, նրա իմաստնության համբավը լսելով, երկրի բոլոր թագավորների մոտից գալիս էին լսելու Սողոմոնի իմաստնությունը։
15 Տյուրոսի Քիրամ արքան իր ծառաներին ուղարկեց Սողոմոնի մոտ, որովհետև լսել էր, որ նրան թագավոր են օծել իր հայր Դավթի փոխարեն. Քիրամը միշտ սիրել էր Դավթին։
16 Սողոմոնը լուր ուղարկեց Քիրամին՝ ասելով.
17 «Դու ինքդ գիտես, որ իմ հայր Դավիթը շրջակա երկրների պարտադրած պատերազմների պատճառով չկարողացավ Տիրոջ՝ իմ Աստծու տունը շինել, մինչև որ Տերը թշնամիներին հնազանդեցրեց նրա ոտքերի առաջ։
18 Արդ, Տերը՝ իմ Աստվածն ինձ հանգիստ է տվել, և շրջապատում չկա ո՛չ դավադիր, ո՛չ չար պատահար։
19 Ես որոշել եմ Տիրոջ՝ իմ Աստծու տունը շինել, ինչպես Տերը՝ Աստված, պատվիրել է իմ հայր Դավթին՝ ասելով. “Իմ տունը շինելու է քո որդին, որին քո փոխարեն նստեցնելու եմ քո աթոռին”։
20 Արդ, հրամա՛ն տուր, որ ինձ համար Լիբանանից փայտ կտրեն, և իմ ծառաների հետ լինեն նաև քո ծառաները։ Ես քեզ կտամ քո ծառաների վարձատրությունն այնքան, որքան դու կասես, որովհետև դու ինքդ գիտես, որ մենք չունենք մի մարդ, որ գիտենա սիդովնացիների նման փայտ կտրել»։
21 Երբ Քիրամը լսեց Սողոմոնի խոսքերը, շատ ուրախացավ և ասաց. «Օրհնյա՜լ է այսօր Տերը՝ Աստված, որ Դավթին իմաստուն որդի է տվել, որպեսզի նա ղեկավարի մի բազմամարդ ժողովրդի»։
22 Քիրամը Սողոմոնին լուր ուղարկեց՝ ասելով. «Լսեցի այն ամենը, ինչ ինձ հայտնեցին քո ուղարկած մարդիկ։ Ես կկատարեմ քո ամբողջ կամքը.
23 իմ ստրուկները Լիբանանից եղևնափայտ ու մայրի կիջեցնեն ծով, ես դրանցից լաստեր կպատրաստեմ ծովի վրա, դրանք բերել կտամ մինչև այն տեղը, որ դու ինձ ցույց կտաս, ես ծովափ կհանեմ դրանք, և դու կվերցնես։ Դրա փոխարեն դու կկատարես իմ կամքը. հաց կմատակարարես իմ տանը»։
24 Քիրամը Սողոմոնին եղևնափայտ ու մայրի էր տալիս այնքան, ինչքան նա ուզում էր,
25 իսկ Սողոմոնը Քիրամին տալիս էր քսան հազար քոռ ցորեն ու քսան հազար սափոր զտված ձիթայուղ, որ Սողոմոնն ամեն տարի ուղարկում էր Քիրամին։
26 Տերը Սողոմոնին իմաստնություն տվեց, ինչպես խոստացել էր նրան։ Խաղաղություն էր տիրում Քիրամի ու Սողոմոնի միջև, և նրանք իրար հետ դաշինք կնքեցին։
27 Սողոմոնը գլխահարկ դրեց ամբողջ Իսրայելում։ Հարկ էր դրված երեսուն հազար մարդու վրա,
28 որոնցից տասը հազարին ամեն ամիս ուղարկում էր Լիբանան։ Սրանք մեկ ամիս մնում էին Լիբանանում և երկու ամիս՝ իրենց տներում։ Այդ գլխահարկի վերակացու էր Ադոնիրամը։
29 Սողոմոնը լեռներում ուներ յոթանասուն հազար բեռնակիր և ութսուն հազար քարհատ,
30 բացի երեք հազար հինգ հարյուր գործակալ ղեկավարներից, որ Սողոմոնը նշանակել էր գործավորների վրա։ Արքայի հրամանով տաճարի հիմքի համար բերեցին մեծ ու ընտիր ապառաժ քարեր, անտաշ քարեր։
31 ...
32 Սողոմոնի մարդիկ, Քիրամի մարդիկ ու Բիբլոսի բնակիչները տաշեցին, երեք տարի փայտ ու քար պատրաստեցին Աստծու տան շինության համար։