1 Kings 4
1 Սողոմոն արքան թագավորում էր Իսրայելի վրա,
2 ու սրանք էին նրա իշխանները. Ազարիան՝ Սադովկ քահանայի որդին,
3 Սիսայի որդիներ Ելիարեփն ու Աքիան՝ քարտուղարներ, Աքիլիդի որդի Հովսափատը՝ ժամանակագիր,
4 Հովիդայեի որդի Բանեան՝ սպարապետ, Սադովկն ու Աբիաթարը՝ քահանաներ,
5 Նաթանի որդի Ազարիան՝ գործավարների վերակացու, Նաթանի որդի Զաբութը՝ քահանա և արքայի խորհրդատու,
6 Աքիսարը՝ ընդհանուր կալվածքների վերակացու, Ելիակը՝ պալատի տնտես, Սափի որդի Ելիափը՝ արքունապետ և Աբդովի որդի Ադոնիրամը՝ հարկերի վերատեսուչ։
7 Սողոմոնն ամբողջ Իսրայելում ուներ տասներկու գործակալներ, որոնցից ամեն մեկը տարվա մեջ մեկ ամիս ուտեստեղեն էր մատակարարում արքային ու նրա ընտանիքին։
8 Ահա նրանց անունները. Ովրի որդի Բեինը՝ Եփրեմի լեռան վրա,
9 Դակարի մի որդին՝ Մաքմասում, Սալաբիմում, Բեթսամյուսում ու Այիլոմում մինչև Բեթանան,
10 Եսդի որդին՝ Արաբովթում։ Նրան էին պատկանում Սոկքովթն ու ամբողջ Ոփերի երկիրը։
11 Ամինադաբի որդին՝ ամբողջ Նեփադորում։ Սողոմոնի դուստր Տափաթը նրա կինն էր։
12 Այելովթի որդի Բաանան՝ Թանաքում, Մաքդովում և Սանի ամբողջ տանը, որը Ելսարթանի մոտ է՝ Հեզրայելից ներքև, և տարածվում է Բեթսանից մինչև Աբելմաուլա և Մամբրալա։
13 Գաբերի որդի Եկմաալը՝ Ռամոթ Գաղաադում։ Նրան էին պատկանում Մանասեի որդի Հայիրի ավանները Գաղաադում, Երգաբի գավառը՝ Բասանում, վաթսուն պարսպապատ, պղնձե նիգերով ամրացված մեծ քաղաքներ։
14 Ադդովի որդի Այինադաբը՝ Մաանայիմում,
15 Աքիմասը՝ Նեփթաղիմում։ Նա Սողոմոնի դուստր Մասմեաթին կնության էր առել։
16 Քուսիի որդի Բաանասը՝ Ասերում և Բաալոթում։
17 Ելի որդի Սեմեին՝ Բենիամինում։
18 Ադայի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում, ամորհացիների թագավոր Սեհովնի ու Բասանի թագավոր Օվգի երկրում։ Նաբիփը՝ Հուդայի երկրում։
19 Փարուայի որդի Հովսափատը՝ Իսաքարում։