Bible

Simplify

Your Church Tech & Streamline Your Worship

Try RisenMedia.io Today!

Click Here

1 John 4

:
Armenian - NEA
1 Սիրելինե՛ր, մի՛ հավատացեք ամեն մի հոգու, այլ փորձե՛ք հոգիները, թե արդյոք Աստծո՞ւց են, որովհետև բազում սուտ մարգարեներ են աշխարհ եկել։
2 Եվ մենք սրանով ենք ճանաչում Աստծու Հոգին. ամեն հոգի, որ դավանում է Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց է։
3 Եվ ամեն հոգի, որ չի դավանում Հիսուս Քրիստոսին՝ մարմնով եկած, նա Աստծուց չէ. այդ հոգին Նեռինն է, որի մասին լսել եք, թե եկել է, և արդեն իսկ աշխարհում է։
4 Դուք Աստծուց եք, որդյակնե՛ր, և հաղթեցիք նրանց, որովհետև ձեր մեջ եղած Հոգին ավելի մեծ է, քան նա, որ աշխարհի մեջ է։
5 Նրանք աշխարհից են, դրա համար էլ աշխարհի բաների մասին են խոսում, և աշխարհը լսում է նրանց։
6 Մենք Աստծուց ենք. ով ճանաչում է Աստծուն, լսում է մեզ, իսկ ով Աստծուց չէ, չի լսում մեզ։ Սրանից ենք ճանաչում ճշմարտության Հոգին ու խաբեության հոգին։
7 Սիրելինե՛ր, սիրենք միմյանց, քանի որ սերն Աստծուց է, և ամեն ոք, ով սիրում է, Աստծուց է ծնված և ճանաչում է Աստծուն։
8 Ով չի սիրում, չի ճանաչում Աստծուն, քանի որ Աստված սեր է։
9 Եվ սրանում երևաց Աստծու սերը մեր հանդեպ, քանզի Աստված իր միածին Որդուն աշխարհ ուղարկեց, որպեսզի նրանով կենդանի լինենք։
10 Սրանում է սերը. ոչ թե մենք սիրեցինք Աստծուն, այլ նա սիրեց մեզ և ուղարկեց իր Որդուն մեր մեղքերի քավության համար։
11 Սիրելինե՛ր, եթե Աստված այսպես սիրեց մեզ, ապա մենք ևս պարտավոր ենք սիրել միմյանց։
12 Աստծուն ոչ ոք երբևէ չի տեսել։ Բայց եթե միմյանց սիրենք, Աստված մեր մեջ կբնակվի, և նրա սերը մեր մեջ կատարյալ կդառնա։
13 Սրանով գիտենք, որ մենք նրա մեջ ենք բնակված, և նա էլ՝ մեր մեջ. քանի որ նա իր Հոգուց տվեց մեզ։
14 Մենք տեսանք ու վկայում ենք, որ Հայրն ուղարկեց իր Որդուն՝ որպես Փրկիչ աշխարհի։
15 Ով խոստովանում է, որ Հիսուսն Աստծու Որդին է, Աստված բնակվում է նրա մեջ, և նա՝ Աստծու մեջ։
16 Եվ մենք հավատացինք ու ճանաչեցինք Աստծու սերը, որ ունի մեր հանդեպ։ Աստված սեր է. ով սիրո մեջ է ապրում, բնակվում է Աստծու մեջ, Աստված էլ՝ նրա մեջ։
17 Եթե Աստծու հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն համարձակություն կունենանք դատաստանի օրը. որովհետև, ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում։
18 Սիրո մեջ երկյուղ չկա, և կատարյալ սերը հեռու է վանում երկյուղը, որովհետև երկյուղը տանջանքի ենթակա է, իսկ ով երկնչում է, կատարյալ չէ սիրո մեջ։
19 Սիրենք Աստծուն, որովհետև նախ նա՛ սիրեց մեզ։
20 Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, բայց ատի իր եղբորը, նա ստախոս է. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, չի կարող սիրել Աստծուն, որին չի տեսել։
21 Եվ այս պատվիրանն ունենք նրանից. ով սիրում է Աստծուն, պետք է սիրի նաև իր եղբորը։