Bible

Engage

Your Congregation Like Never Before

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 8

:
Armenian - NEA
1 Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված մսին, ապա տեղյակ ենք, որ ամենքն էլ այդ մասին գիտեն. գիտությունը հպարտացնում է, բայց սերն ամրացնում է։
2 Եթե մեկը կարծում է, թե մի բան գիտի, ապա դեռ չգիտի այնպես, ինչպես պետք է գիտենալ։
3 Իսկ ով սիրում է Աստծուն, հենց նա էլ ճանաչվում է Աստծուց։
4 Ինչ վերաբերում է կուռքերին զոհաբերված միս ուտելուն, ապա գիտենք, որ աշխարհում կուռքերը ոչինչ են, և որ չկա ուրիշ Աստված, բացի մեկից։
5 Թեև այսպես կոչված «աստվածներ» կան թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա, ինչպես որ կան բազում աստվածներ և բազում տերեր,
6 բայց մեզ համար կա միայն մեկ Աստված՝ Հայրը, որից սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա համար, և կա միայն մեկ Տեր՝ Հիսուս Քրիստոսը, որի միջոցով սկիզբ է առնում ամեն բան, և մենք կանք նրա միջոցով։
7 Բայց ոչ բոլորն ունեն այս գիտությունը։ Ոմանք խղճմտանքի պատճառով կուռքերին մատուցված միսը մինչև այժմ իբրև զոհաբերություն են ուտում, և նրանց խղճմտանքը, քանի որ տկար է, պղծվում է։
8 Կերակուրը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու։ Եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա։
9 Բայց զգո՛ւյշ եղեք. գուցե ձեր այդ ազատությունը գայթակղության պատճառ դառնա տկարների համար։
10 Եթե մեկը քեզ՝ այդ գիտությունն ունեցողիդ, տեսնի մեհյանում սեղան նստած, արդյոք նրա տկարությամբ համակված խղճմտանքը վերստին չի՞ քաջալերվի կուռքերին զոհաբերած մսից ուտելու։
11 Եվ տկար եղբայրը, որի համար մեռավ Քրիստոսը, կորստյան կմատնվի քո գիտության պատճառով։
12 Այսպես մեղք գործելով եղբայրների դեմ և վիրավորելով նրանց տկար խղճմտանքը՝ դուք Քրիստոսի դեմ եք մեղանչում։
13 Ուստի եթե կերակուրը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ։