Bible

Focus

On Your Ministry and Not Your Media

Try RisenMedia.io Today!

Click Here

1 Corinthians 13

:
Armenian - NEA
1 Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։
2 Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։
3 Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին և մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվի։
4 Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում,
5 անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում,
6 անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը,
7 միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։
8 Սերը երբեք չի վախճանվում. թե՛ մարգարեությունները կչքանան, թե՛ լեզուները կլռեն, թե՛ գիտությունը կանհետանա։
9 Այժմ մասնակի գիտենք և մասնակի էլ մարգարեանում ենք։
10 Բայց երբ գա այն, ինչ կատարյալ է, կանհետանա այն, ինչ մասնակի է։
11 Մինչ երեխա էի, խոսում էի երեխայի պես, խորհում էի երեխայի պես, դատողություն էի անում երեխայի պես, իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բաները մի կողմ դրեցի։
12 Այժմ աղոտ ենք տեսնում, ասես հայելու միջով, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմ հանդիման։ Այժմ մասնակի եմ ճանաչում, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես ինքն է ճանաչում ինձ։
13 Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է։