1 Chronicles 9
1 Ամբողջ Իսրայելը մարդահամարի ենթարկվեց. իրենց մեղքերի համար Բաբելոն տարաբնակեցվածներով հանդերձ սրանք գրանցվեցին Իսրայելի ու Հուդայի երկրի թագավորների գրքերում։
2 Քաղաքներում՝ իրենց կալվածքներում, առաջինը բնակվեցին իսրայելացիների մի մասը, քահանաները, ղևտացիները և տաճարի սպասավորները։
3 Երուսաղեմում բնակվեց Հուդայի որդիների, Բենիամինի որդիների և Եփրեմի ու Մանասեի որդիների մի մասը։
4 Նաև Հուդայի որդի Փարեսի որդի Ամարիի որդի Ամիութի որդի Գոթին։
5 Սեղոմի որդիներից՝ նրա անդրանիկ որդի Ասեան ու սրա որդիները,
6 Զարայի որդիներից՝ Հեիելը և նրա եղբայրները՝ վեց հարյուր իննսուն հոգի։
7 Բենիամինի որդիներից՝ Ասանուի որդի Դովիայի որդի Մոսոմի որդի Սաղովմը,
8 Հերեմի որդի Հեբնան, Մոքորի որդի Ոզիայի որդի Եղամը, Հաբնեայի որդի Ռագուելի որդի Սափատի որդի Մասաղամը
9 և նրանց եղբայրները, ըստ իրենց ցեղերի՝ ինը հարյուր հիսունվեց մարդ։ Սրանք բոլորն էլ տոհմերի առաջնորդներ էին՝ ըստ իրենց գերդաստանների։
10 Քահանաներից Հովիդայեն, Հովաբիբը, Աքինը,
11 Աստծու տան առաջնորդ Աքիտովբի որդի Մարիովթի որդի Սադովկի որդի Մոսողոմի որդի Քեղկիայի որդի Ազարիան,
12 Մեղքիայի որդի Փասուրի որդի Հերեմի որդի Օբդիասը, Մոսողոմի որդի Եզրի որդի Ադիելի որդի Մասեն, Ասերի որդի Ղաամովթը
13 և նրանց եղբայրները՝ թվով հազար յոթ հարյուր իննսուն հոգի, գերդաստանների իշխաններ և Աստծու տան սպասավորության գործում քաջահմուտ մարդիկ։
14 Ղևտացիներից Մերարիի թոռ Ասաբիայի որդի Եզրիկամի որդի Ասովբի որդի Սամաան,
15 Բագբագը, Արեսը, Գողեղը և Ասափի որդի Զեքրիի որդի Միքայի որդի Մաթանիան,
16 Իդիթովնի որդի Գողաղի որդի Սամեայի որդի Օբդիասը և նետոփատացիների գյուղերում բնակվող Եղկանայի որդի Ասայի որդի Բարաքիան։
17 Երուսաղեմում բնակվող դռնապաններն էին Սալլոմը, Ակուբը, Տեղմանը, Եմանը և նրանց եղբայրները, ընդ որում Սալլոմը նրանց գլխավորն էր։
18 Նրանք մինչև այսօր պահպանում են Թագավորի դուռը արևելյան կողմից. սրանք Ղևիի որդիների գնդերի դռնապաններն էին։
19 Կորխի որդի Աբիսափի որդի Կովրեի որդի Սաղովմն ու նրա հայրական տան եղբայրները՝ կորխացիները ևս սպասավորության գործի վրա էին՝ կատարելով վրանի պահպանությունը. նրանք և իրենց հայրերը Տիրոջ բանակատեղիի մուտքի պահապաններն էին։
20 Եղիազարի որդի Փենեեսը նրանց գլխավորն էր Տիրոջ առջև, և նրանք նրա հետ էին։
21 Մոսողոմի որդի Զաքարիան Վկայության խորանի դռան պահապանն էր։
22 Դռան պահպանության համար ընտրվածները երկու հարյուր տասներկու հոգի էին։ Սրանք գրանցված էին իրենց բնակության վայրերի մարդահամարի ցուցակներում։ Դավիթն ու տեսանող Սամուելը նրանց նշանակել էին իրենց հավատարմության համար։
23 Սրանք և իրենց որդիները նշանակվել էին Տիրոջ տան՝ խորանի տան դռների վրա, որ պահպանեն։
24 Դռները չորս կողմից էին՝ արևելքից, ծովի կողմից, հյուսիսից ու հարավից։
25 Նրանց եղբայրները, որ մնում էին իրենց բնակավայրերում, ամեն յոթ օրը մեկ, ըստ սահմանված ժամանակի, գալիս էին նրանց միանալու,
26 քանզի դռների պահպանությունը հավատարմությամբ կատարում էին չորս զորեղ մարդիկ, որ ղևտացիներ էին և նշանակված էին նաև շտեմարանների և Աստծու տան գանձերի վրա։
27 Նրանք բանակում էին Տիրոջ տան շուրջը, որովհետև նրանց էր հանձնարարված պահպանությունը և նրանց էին վստահված բանալիները, որպեսզի ամեն առավոտ բաց անեն տաճարի դռները։
28 Նրանցից ոմանք նշանակված էին պաշտամունքի սպասքի վերակացուներ, որ հաշվով բերեն սպասքը ու հաշվով էլ տանեն։
29 Ոմանց էլ հանձնված էր սրբազան կահկարասու, նաշիհի, գինու, յուղի, կնդրուկի և այլ խնկերի հսկողությունը։
30 Քահանաների որդիներից ոմանք էլ անուշահոտ յուղ եփողներ և խունկ պատրաստողներ էին։
31 Ղևտացիներից Մատաթիան, որը կորխացի Սաղովմի անդրանիկ որդին էր, հավատարմությամբ կատարում էր զոհաբերության և քահանայապետի տապակի հսկողությունը։
32 Կահաթացի Բանեան իր եղբայրների միջից առաջավորաց հացի վերակացու էր կարգված՝ ամեն շաբաթ այն պատրաստելու համար։
33 Սրանք սաղմոսերգուներ էին, ղևտացիների տոհմերի իշխաններ, որոնց հանձնարարված էր օրվա սպասավորությունը։ Սրանք օր ու գիշեր գործի մեջ էին։
34 Սրանք ղևտացիների տոհմերի իշխաններ էին, ամեն մեկն իր ցեղի իշխանը։ Սրանք բնակվեցին Երուսաղեմում։
35 Գաբավոնի հայրը՝ Հեելը, բնակվեց Գաբավոնում։ Նրա կնոջ անունն էր Մոոքա։
36 Նրա անդրանիկ որդին էր Աբդոնը, իսկ մյուսների անուններն էին՝ Հասիր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ,
37 Գեդուր, Այիոն, Զաքարիա և Մակեղովթ։
38 Մակեղոթը ծնեց Սամաային, և սրանք իրենց եղբայրների մեջ ու իրենց եղբայրների հետ բնակվեցին Երուսաղեմում։
39 Ները ծնեց Կիսին, Կիսը ծնեց Սավուղին, Սավուղը ծնեց Հովնաթանին, Մեղքիսավեին, Ամինադաբին ու Բաաղին։
40 Հովնաթանի որդի Մեմփիբաաղը ծնեց Միքային։
41 Միքայի որդիներն էին Փիոնը, Մաղոքն ու Թարան։
42 Բաաղը ծնեց Հովադային, Հովադան ծնեց Գաղեմոթին ու Ազեմովթին Զամրիին, Զամրին ծնեց Մասային,
43 Մասան ծնեց Բանարին։ Սրա որդին էր Ափան, նրա որդին՝ Եղեասարը, և նրա որդին՝ Եսսելը։
44 Եսսելն ունեցավ վեց որդիներ։ Ահա նրանց անունները՝ անդրանիկը՝ Եզրիկամ, ապա՝ Իսմայել, Սարիա, Աբդիա, Ամարիա և Անան։ Սրանք են Եսսելի որդիները։